Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆայսալ բին ֆերհանի հետ հանդիպումից հետո արդյունքների մասին գրառում է արել Twitter-ում, փոխանցում է Ermenihaber-ը:
Չավուշօղլուն նշել է, որ Ֆայսալ բին Ֆերհանի հետ համաձայնության են եկել երկու երկրներին հետաքրքրող օրակարգային թեմաների շուրջ աշխատանքներ իրականացնել և կանոնավոր կերպով խորհրդակցություններ անցկացնել:
«Մեր սերտ համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում կայունության, անդորրի և բարօրության հաստատմանը»,-գրել է նա: