Դատարանը երկու ամսով կալանավորել է Կազանի դպրոցում կրակոցների մեջ մեղադրվող Իլնազ Գալյավիևին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հետաքննությունը Կազանի դատարանին խնդրել էր Գալյավիևի նկատմամբ նշանակել երկամսյա կալանք:
«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը դատարանի դահլիճից հայտնել է, որ Գալյավիեւը դատարանի որոշումը լսել է առանց որևէ էմոցիայի, լուռ:
Մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում տեղի էր ունեցել ողբերգական միջադեպ: Կրակոցների արդյունքում սպանվել է 7 երեխա և 2 ուսուցիչ, ևս 23 մարդ վիրավորվել է: Մեղադրվողը 19-ամյա երիտասարդ է: