Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Քաղաքական հայտ ներկայացրած բանդան կազմակերպված մեդիաօպերացիաներ է իրականացնում մեր պետության ներսում. պատգամավոր

Կեսօրից սկսած ռոբասերժական թայֆային պատկանող «լրատվական» կոչվածներ, ինչ-որ պալատական երգիչներ ու դերասաններ, մանրածախ գներով ծախված քաղաքական ու հանրային գործիչներ, քաղաքապետիկներ, նախկին մարզպետիկներ, իրար հերթ չտալով, սկսեցին մեդիատեռորի ենթարկել մեր ժողովրդին, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրականությունն այն է, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

«Քաղաքական հայտ ներկայացրած բանդան, օգտվելով այս և նմանատիպ այլ հանգամանքներից, կազմակերպված մեդիաօպերացիաներ է իրականացնում մեր պետության ներսում, մեր ժողովրդի դեմ։ Սկզբում բարոյականության հետ կապ չունեցող Newspress.am կայքը տարածեց տեղեկատվություն կրակոցների, վիրավորների մասին, հետո Hraparak.am-ը տարածեց նոյեմբերի 29-ի նկար՝ նշելով, թե իբր հենց հիմա զորք է տեղափոխվում Սյունիք, սրանց միացան Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը` իրեն պատկանող Para.tv-ով, Գորիսի փոխքաղաքապետիկներ` վիրավորների մասին իրենց ստերով ու էլի բազմաթիվ մեդիառեսուրսներ ու պալատական ծաղրածուներ, որոնք ուղիղ սնվում են ռոբասերժական մնացորդներով։

Այս ամենի հերքումից հետո խաղին միացան դաշնակներն իրենց Yerkir.am կոչվածով ու սկսեցին այս անգամ ստեր տարածել Գեղարքունիքում սահմանային լարվածության մասին, ինչը կրկին ամբողջությամբ սուտ էր։

Կարճ ասած` թվարկածս խմբակի անդամները, շատ լավ գիտակցելով, որ հետպատերազմյան շրջանում գտնվում ենք բավականին բարդ իրավիճակում և ունենք մեր պետության առջև ծառացած բազում խնդիրներ, փորձ են անում ստեղծել վախի ու լարվածության մթնոլորտ` քաղաքական դիվիդենտներ շահելու համար։

Բայց այս ամենը քաղաքականության հետ կապ չունի, սա հակապետական գործունեության վառ օրինակ է։ Թվարկածս բոլոր մեդիառեսուրսները, պալատական գործիչները մեր երկրում ծավալում են հակապետական գործունեություն։

Պատերազմի օրերին էլ նույն այս կազմը կատարում էր ադրբեջանա-թուրքական հետախուզության դեր՝ սահմանային իրավիճակի ու զորքերի տեղաշարժի մասին լուրեր տարածելով, իսկ այսօր արդեն ալիևի հետ ձեն-ձենի տված ոտնձգում են մեր պետության, ժողովրդի դեմ։ Ցանկացած նման վարքագիծ պետք է արժանանա ամենախիստ գնահատականին օրենքի և բարոյականություն տեսանկյունից»,- գրել է պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում