Monday, 05 06 2023
00:00
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև
23:45
Ցուցարարները բացականչություններով ընդհատել են Օլաֆ Շոլցի ելույթը և նրան անվանել «պատերազմ սկսող»
Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտգործնախարարի պաշտոնում նշանակել է Հաքան Ֆիդանին
23:15
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Ռոն ԴեՍանտիսը Այովա նահանգում հանդիպել է ընտրողների հետ
23:00
Չինաստանի պաշտպանության նախարար. Չինացի զինվորականները չեն վարանի գործել, եթե որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից
22:45
Կայա Կալաս. ՆԱՏՕ-ն սպառնում է ոչ թե Ռուսաստանի անվտանգությանը, այլ ռուսական իմպերիալիզմին
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ
Հայաստանը Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ կարող է խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան
Հայաստանի առջև բացվել են մեծ հնարավորություններ. ՀԱՊԿ անդամակցությունը մնում է խոչընդոտ
21:50
Բելգիայի վարչապետն ընկել է հեծանիվից և հոսպիտալացվել
Արցախի ու Հայաստանի շուրջ իրավիճակը մտահոգում է Սփյուռքին․ ապագան պղտոր է
Ջերմուկում իրականացվում է 15միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր
Մեր մարզիկների մոտ եթերային մշակույթը դեռ նստած չէ․ Էդուարդ Քալանթարյան
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը
Մոսկվայում ձերբակալվում են Նավալնիի ծննդյան օրվա առթիվ ցույցերի մասնակիցները
20:30
Եվրոպական միության վիճակագրական ծառայություն. Մարտին Եվրամիությունում ռուսական ներմուծման մասնաբաժինը կազմել է 3,8 միլիարդ եվրո
20:15
Ինդոնեզիան ներկայացրել է Ուկրաինայի վերաբերյալ իր խաղաղության ծրագիրը
Արևմուտքը նախատեսում է՝ ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս, օրակարգից դուրս մղել Սյունիքի թեման
19:45
Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
19:30
Շվեդիան կատարել է Թուրքիայի պահանջները և իրավունք ունի անդամակցել ՆԱՏՕ-ին. Սթոլթենբերգ
Մարտակերտում 32-ամյա տղամարդը ծառից կախվելով՝ ինքնասպան է եղել
Ճարտար քաղաքում 7 անձ ձերբակալվել է վառելիքի կտրոնի շուրջ վիճաբանության պատճառով. ԱՀ ՔԿ
Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. ԱՀ ՊԲ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի վարչապետին
Վթարի ենթարկված ըմբիշներից ևս մեկի կյանքը փրկել չհաջողվեց
Հայաստանը կարող է Սաուդյան Արաբիային ջուր ծախել և դրանով կարևորվել
17:50
Պիտեր Սիյարտո. Հունգարիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական էներգակիրներից
Նպատակ չունենք պառակտել հայությանը, իշխանությունից դժգոհությունն այլ ձևով կարտահայտենք
17:30
Հունաստանի ոստիկանությունը բանանի տարաներում հայտնաբերել է 3,2 մլն եվրոյի կոկաին
Կանայք դեռ չեն կարող որպես ժամկետային զինծառայողներ, տղամարդկանց հետ լինել բոլոր մարտական իրավիճակներում

Վահան Քերոբյանն Արմավիրի մարզում այցելել է չրագործական ընկերություն և պիստակի այգի

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 12-ին այցելել է Արմավիրի մարզ՝ «Արմավիր ֆրութ» ՍՊԸ չրագործական ընկերության գործունեությանը ծանոթանալու և Կողբավանում 2019 թվականին հիմնադրված պիստակի այգում իրականացվող աշխատանքները դիտարկելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Արմավիր ֆրութ» ընկերության տնօրեն Հայկ Մանուկյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է չրի արտադրամաս, ծանոթացել այնտեղ ներդրված տեխնոլոգիաներին, հետևել չրերի արտադրության ու պահեստավորման գործընթացին, ինչպես նաև գործարանի լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին։

«Ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ ընկերությունն իր արտադրությունը սկսել է 2020 թվականին։ Վերջինիս հիմնական գործունեությունը գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ սև սալորի վերամշակումն է և հայկական էկոլոգիապես մաքուր չորամրգերի արտահանումն ԱՄՆ։ Հայկ Մանուկյանի փոխանցմամբ՝ առաջիկայում ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը և ավելացնել արտահանման ծավալները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ընկերությունն առաջին տարում փորձնական մթերումներն իրականացրել է տարբեր մարզերից, սակայն հիմնական մատակարարները Արմավիրի մարզի գյուղացիներն են։ Արտադրությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերութունը քայլեր է ձեռնարկում նաև հումքի վերամշակումից ստացվող մնացորդների ամբողջական վերամշկման ուղղությամբ։ Իսկ առկա ամբողջ արտադրանքը ներկա պահին ընկերությունը պատրաստվում է արտահանել ԱՄՆ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նաև հայտնում են, որ ընկերությունում ներդրված են թունելային վառարաններ, որոնց միջոցով էլ իրականացվում է մրգերի չորացումը։ Նախորդ տարվա կտրվածքով ընկերությունը փորձարկել է ներդրված թունելային վառարաններից մեկը և ստացել մոտ 4 տոննա ծիրանի և 50 տոննա սալորաչիր։ Ներկայումս ընկերությունը գործարկում է երկու թունելային վառարան։ Պատրաստման փուլում են ևս 10-ը, որոնցից առաջիկայում կգործարկվեն 4-ը։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներդնել շուրջ 50 թունելային վառարան։ Նշենք, որ արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ-ից, Չիլիից, Արգենտինայից և Չինաստանից։

Այցի ընթացքում Վահան Քերոբյանը եղել է նաև «Արմեն ֆրութ ընդ նատ» ՍՊԸ կողմից Կողբավանում հիմնված 1100 հա տարածքով պիստակի այգում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և խոսել ընկերության գործունեության զարգացման հնարավորությունների մասին

Աղբյուրի տեղեկացմամբ՝ 2020 թվականին այգու տարածքը կազմել է 60 հա, այս տարվա ընթացքում նախատեսվում է այն ընդլայնել ևս շուրջ 85 հեկտարով։ Մոտակա տարիներին հայկական արտադրության պիստակները կհամալրեն միջազգային շուկաներ արտահանվող հայկական ապրանքատեսակների շարքերը։

Կարևորելով հայկական արտադրության՝ արտասահմանյան շուկաներում ներկայացվածությունը և արտահանման ծավալների մեծացումը՝ Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերությանը իրենց բիզնես պլանի իրագործման գործընթացքում առաջացող ընթացիկ խնդիրների արագ և արդյունավետ լուծման հարցերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում