Քոչարյանն Արցախը դուրս թողեց բանակցությունների ֆորմատից, որն էլ շեղեց պրոցեսը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանը միջազգային հանրության հետ համագործակցության համար ճիշտ մոդել չի ընտրել․ «Չի կարելի մեր անվտանգությունը կապել միայն ՌԴ-ի հետ: Եվրախորհրդում ՌԴ-ի վիճակը շատ վատ է, մենք էլ այնտեղ մեկուսացված ենք»:
Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բաքու այցին, Գրիգորյանը նկատեց․ Մոսկվան դուրս եկավ Հայաստանի դեմ․ «Լավրովի Բաքու այցը պետք է դաս լինի Երևանի համար: Հայաստանը որևէ հարցում չպետք է զիջումների գնա»: