
Մոսկվան անհանգստացած է արաբա-իսրայելական հակամարտության հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման փաստով և զսպվածության կոչ է անում կողմերին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Խոսնակn ասել է, որ հակամարտող կողմերը պետք է փորձեն իրավիճակի կարգավորման ուղիներ գտնել՝ հիմնվելով ՄԱԿ-ի անվանգության խորհրդի՝ այս հարցին վերաբերող բանաձևին:
«Երկու կողմերը պիտի ուժ գտնեն խաղաղ ճանապարհով կոնֆլիկտը կարգավորելու համար»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք՝ երկուշաբթի իսրայելական բանակը և պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում հրթիռակոծություն են իրականացրել: Այս պահի դրությամբ ավեի քան 1000 հրթիռ է ընկել Գազայի հատվաում: Հրթիռների մի մասն ընկել է իսրայելական քաղաքների վրա: Կան զոհեր, տասնյակ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոցներ: Պաղեստինյան կողմից ավելի քան 4 տասնյակ զոհ կա, 13 երեխա և 296 վիրավոր: