Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Նաթանյահուի օդն ու Հայաստանի ռիսկերը

Արդեն երկու-երեք օր իսրայելա-պաղեստինյան բորբոքված հակամարտությունն ու ռազմական բախումը, որն ուղեկցվում է փոխադարձ հրթիռային հարվածներով, մեծ ուշադրության է արժանացել հայկական համացանցի հանրային հատվածում: Այստեղ իհարկե գերակշռում է դիտարկման որոշակի զգայական ֆոնն այն առումով, որ Իսրայելի կառավարությունը Արցախի դեմ թուրք-ահաբեկչական 44-օրյա պատերազմի սնուցողներից մեկն էր, ինչն էլ ներկայումս պայմանավորում է հայ հանրության որոշակի վերաբերմունքը: Սակայն, հանրային այդ հասկանալի արձագանքների ֆոնին, շատ կարևոր է իհարկե, որպեսզի Հայաստանից իսրայելա-պաղեստինյան բախման բռնկումը արժանանա նաև քաղաքական, ռազմա-քաղաքական հանգամանալից, սթափ, պրագմատիկ դիտարկման ու գնահատականի:

Պաշտոնական Երևանը երկու կողմերին արել է զսպվածության կոչ: Մեզ համար իհարկե առանցքային է, որպեսզի իսրայելա-պաղեստինյան այդ բռնկումը, որ ներկայումս պարփակված է այսպես ասած լոկալ շրջանակում, չվերածի մերձավորարևելյան ռեգիոնալ լարվածության գեներացման օջախի, ինչը ոչ միայն կարող է հավելյալ սպառնալիքներ առաջ բերել Հայաստանի համար մերձավորարևելյան երկրներում հայկական համայնքի անվտանգային ռիսկերի տեսանկյունից, այլ նաև անմիջական ռիսկեր ստեղծել կովկասյան գոտում, որը արդեն վաղուց ըստ էության մերձավորարևելյան ռեգիոնի լայն իմաստով անվտանգային դիապազոնում է: Այստեղ անշուշտ առանցքային ուշադրության է արժանանում Թուրքիայի վարքագիծը: Անկարան օգտվելով առիթից անում է հակաիսրայելական հայտարարություններ, որոնցով իհարկե  Էրդողանը փորձում է իր հաշիվները մաքրել Նաթանյահուի հետ: Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք Անկարան կանցնի հայտարարություններից անդին և կգնա Իսրայելի դեմ:

Հիշենք, տարիներ առաջ այսպես ասած մարդասիրական նավատորմի պատմությունը, երբ Պաղեստինին օգնության մեկնող Էրդողանը ստացավ Իսրայելի կոշտ հարվածն ու կանգ առավ: Կգնա՞ Էրդողանը երկրորդ անգամ, այն էլ այսպես ասած զենքով: Մյուս կողմից սակայն, արդյո՞ք միարժեք է Հայաստանի համար հարցը, թե որ տարբերակն է բխում մեր շահից: Այդ շահից բխում է, որպեսզի Անկարան խրվի մերձավորարևելյան կոնֆլիկտում, առավել ևս Իսրայելի հետ, թե՞ որպեսզի Անկարան չփորձի օգտագործել բախումը մերձավորարևելյան ռեգիոնում դիրքերն ընդլայնելու համար: Բայց, ինչպե՞ս պետք է անի դա Էրդողանը, ի՞նչ հնարավորությամբ, եթե այստեղ կա նրա կոնֆլիկտը արաբական աշխարհի երկրների հետ: Իհարկե, հնարավոր է, որ Անկարան կանի ամեն ինչ, որպեսզի պաղեստին-իսրայելյան բախումը դարձնի արաբ-իսրայելական հարաբերության կարգավորման գործընթացի մեջ խրվող սեպ: Սակայն ներկայումս չեն նշմարվում դրա գործնական հնարավորությունները և հավանական է, որ բռնկված իսրայելա-պաղեստինյան բախումը մնա այսպես ասած ներքին լոկալ շրջանառության առարկա, լուծելով ավելի շատ խնդիրներ Իսրայելի ներսում առկա և արդեն երկու տարի ձգվող ներքաղաքական ճգնաժամի իմաստով: Ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ այդ երկրում հերթական անգամ փլուզվեց կառավարող կոալիցիան և հայտարարվեց արտահերթ ընտրություն, որը կլինի հինգերորդը անցնող մոտ երկու տարիների ընթացքում: Կոռուպցիոն քրեական գործերով անցնող վարչապետ Նաթանյահուի Լիկուդ կուսակցությունը կարողանում է հավաքել մեծամասնություն, սակայն ոչ այնքան, որը թույլ կտա ձևավորել կայուն կառավարություն: Իսկ այդ պարագայում քրեական գործը Նաթանյահուի գլխին կանգնած «Դամոկլյան թուր» է, որը կարող է իջնել ընտրության անբարենպաստ որևէ ելքի պարագայում: Իսրայելից Գազայի հատված և հակառակ ուղղությամբ ընթացող հրթիռները ըստ ամենայնի ծածկում են այդ թուրը և աշխատեցնելով «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը, Նաթանյահուն թերևս ակնկալում է ավելի հուսալի փակել իր գլխի վրայի օդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում