Thursday, 28 03 2024
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար

Դատավոր Կարինե Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել. Ջհանգիրյանի դեմ պայքարը՝ կիսատ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին։ Այս մաիսն տեղեկացրել է ինքը՝ դատավորը իր ֆեյսբուքյան էջի միջոցով։ «Ամիսներ շարունակ տևած գործընթացները իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի և քրեական գործի շրջանակներում վերհանեցին դատական իշխանության կրողի առջև ծառացած այն խնդիրը, որ դատավորը միայնակ է դիմակայում ճնշումներին ու մարտահրավերներին, որովհետև մեկ ձայնի ստորագրությամբ, մեկ «անձ»-ի քվեարկությամբ ԲԴԽ-ն դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից վերածվել է օրենսդիր մարմնի արդեն նախկին իշխող ուժի տեղական նշանակության օղակի, դատավորներին պատժող ու զսպող կառույցի, որի «ղեկը» տրվել է սահմանադրական օրենքի պահանջների խախտմամբ ընտրված, տարիքը լրանալու հիմքով լիազորությունները վաղուց դադարած անձի»,-գրել է Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Կարինե Պետրոսյանն այս տարվա փետրվարի 24-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԲԴԽ նախագահի ներկայիս պաշտոնակատար, ԲԴԽ իրավաբան գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։ Պետրոսյանը պնդում էր, որ Գագիկ Ջհանգիրյանի 65 տարին լրացել է և նա չէր կարող ԲԴԽ անդամ ընտրվել։

Կարինե Պետրոսյանը պահանջում էր դատարանից՝ պարտավորեցնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադաերլու վերաբերյալ հայտարարություն։ Պետրոսյանը մեզ հետ զրույցւոմ նշել էր, որ դատարանի կոմղից իր հայցի մերժման պարագայում պատրաստ է գնալ մինչև վերջ՝ ընդհուպ Սահմանադրական դատարան։

Հիշեցնենք նաև, որ այս տարվա հունվարի 27-ին Արդարադատության նախարարի որոշմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել Կարինե Պետրոսյանի նկատմամբ։ Դատավորը գտնում էր, որ ԲԴԽ գործող կազմի պարագայում կխախտվի իր դեմ հարուցված կարգապահական գործի արդար քննությունը։

Բացի դա Հատուկ քննչական ծառայությունը դեռևս անցյալ տարի քրեական գործ էր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով՝ Կարինե Պետրոսյանի կողմից խախտում կատարելու առթիվ: Դատավոր Կարինե Պետրոսյանը բողոքարկել էր ՀՔԾ-ի որոշումը դատարանում։

«Առաջին լրատվական»-ը փորձեց մեկնաբանութուն ստանալ դատավորին, թե ինչու է որոշել հրաժարվել դատավորի պաշտոնից։ Պետրոսյանը, սակայն, ողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր զանգերին։

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ստացել են դատավորի դիմումը, օրակարգում ընդգրկված է հարցը և առաջիկայում կքննարկեն։ Ինչ վերաբերում է դատավորի կողմից ԲԴԽ-ի հասցեին հնչող քննադատությանը, ապա Բեքմեզյանն ասաց, որ դատավորն իրավունք ունի կարծիք հայտնելու, բայց դա չի նշանակում, որ ինքը համաձայն է դրա հետ.«Դատավորը կարծիք է հայտնել, դրա իրավունքը ունի, բայց ես դրա հետ համակարծիք չեմ։ Այլ կերպ չեմ ցանկանում անդրադառնալ այդ հայտարարությանը»,-ասաց Բեքմեզյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում