Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Արշավ՝ «Անկախ Դիտորդ»-ի դեմ

Նախորդ մի քանի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ»-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը ահազանգում է, որ «Անկախ Դիտորդ» դաշինքի դեմ սկսվել է մեդիատեռոր։ Տարատեսակ ստեր, կեղծ տեղեկատվություններ են տարածվում առաքելության առանցքային ներկայացուցիչների մասին։ Իոաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են դիմել դատախազություն, քանի որ ադ հրապարակումները նաև իրենց մեջ լրտեսության վերաբերյալ մեղադրանքներ են պարունակում։ «Դիմելու ենք դատախազություն, որպեսզի քրեական գործ հարուցվի սուտ մատնության մասով, քանի որ այդ հրապարակումը, հապարակումներից կոնկրետ մեկը ակնհայտ սուտ է»,-ասաց Իոաննիսյանը։

Վերջինս նկատեց, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, դիտորդների թիրախավորումը, նրանց դեմ արշավը ունի մեկ նպատակ` թուլացնել ՀԿ-ներին` ընտրախախտումների, կոռուպցիայի ու հակաժողովրդավարական պրոցեսների դեմ պայքարում։ «Նրանք ուզում են արժեզրկել քաղհասարակության դերը, որպեսզի արժեզրկվի նաև քաղհասարակության պայքարը կոռուպցիայի, կոռուպցիոն երևույթների դեմ։ Այդ արշավները իրականացվում են այն մարդկանց կողմից, ովքեր որ ուզում են ընտրությունները կեղծել, ովքեր որ ուզում են, որ Հայաստանում կոռուպցիա լինի, ովքեր ուզում են, որ նախկինում թալանվածը չվերադարձվի պետությանը։ Սա ընդհանուր տենդենց է։ Առանձնապես նոր բան չկա, պարզապես նոր դրսևորում է դիտորդների մասով.,-ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից այդ փաստն իրենց չի ընկճում, իրենք դիտորդական առաքելության ժամանակ ունենալու են ավելի շատ դիտորդներ, մտադիր են դիտարկել նաև վարչական դատարանի աշխատանքը ընտրության ժամանակ, մտադիր են դիտարկել ԿԸՀ-ի աշխատանքը, տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքները, մտադիր են մեդիամոնիթորինգ իրականացնել.«Գործիքակազմի տեսանկյունից մտադիր ենք ավելին անել, քան նախկինում»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ այսօր ակնհայտ ֆեյք էջից տեղեկատվություն և ֆեյսբուքյան նամակագրության լուսանկարներ հրապարակվեցին, ըստ որի իբրև թե Անկախ դիտորդի համակարգողներից Անտոն Իվչենկոն ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցչին առաջարկել է իր ծառայությունները։ Մասնավորապես Հայաստանից տեսանյութեր է ուղարկել Ադրբեջան և դրա դիմաց վարձատրվել է։ Իսկ տեսանյութերը վերաբերել են իբրև թե ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ ադրբեջանական զինծառայողների սպանության, կտտանքների ենթարկելու դրվագների։ Անտոն Իվչենկոն ևս բարձրաձայնել է կատարվածի մասին, նշել, որ պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին։ Անկախ դիտորդի համակարգողը ևս ընդգծել է, որ այս արշավը իմ դեմ չէ: «Սա կազմակերպված ստի արշավ է: Հարձակումը Անկախ դիտորդ դաշինքի դեմ է, որի համակարգողներից մեկը հանդիսանում եմ ես: Գրոհայինները գտել են հեշտ թիրախ՝ դիտորդությունը վարկաբեկելու համար: Բայց նրանց մոտ չի ստացվի, նրանց սուտը նեխելու է իրենց փորում, ինչպես և ժողովրդավարության ընթացքը հետ շրջելու իրենց մուրազը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Անտոն Իվչենկոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում