Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

3+3-ը ձեռնտու չէ Հայաստանին ու Վրաստանին, Երևանը պետք է հանդես գա իր առաջարկով. ինչ սպասել Ղարիբաշվիլիի այցից

Այսօր պաշտոնական այցով Հայաստան  է ժամանել  Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ինչպես հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում նախատեսված են  հանդիպումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Օրերս, հիշեցնենք, նա այցելել էր Բաքու, որտեղ կարծես առանձնապես գոհ չեն Թբիլիսիի դիրքորոշումից։«2020-ի դեկտեմբերին Բաքվում Էրդողանը հայտարարել էր, որ սատարում է Ալիևի նախաձեռնությանը՝ ստեղծել վեց երկրների հարթակ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան: Ճիշտ է, այդ գաղափարը մինչ օրս չի ստացել զարգացում։  Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ ոչ Հայաստանի պատճառով։ Մինչ օրս պաշտոնական Թբիլիսին չի ցանկանում համաձայնվել այս հարթակի համատեղ մասնակցությանը Մոսկվայի հետ»,- գրում են Բաքվի լրատվամիջոցները:

 

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ այցը ճանաչողական բնույթի է լինելու.«Ղարիբաշվիլին երկրորդ անգամ նշանակվեց վարչապետ փետրվար ամսին։ Նախկինում նա զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը և կարևոր է, որ նա արդեն որպես երկրի ղեկավար մեր վարչապետի հետ գործընկերային հարաբերություններ հաստատի, քննարկեն կուտակված օրակարգային խնդիրները։ Կորոնավիրուսի պատճառով  միջպետական առևտուրն անկում է ապրել, որոշ նախագծեր հետաձգվել են, անցած տարի տեղի չի ունեցել նաև միջկառավարական հանձնաժողովի նիստը՝  կորոնավիրուսի, ապա նաև պատերազմի պատճառով։Ուստի կան շատ հավաքված խնդիրներ, որոնց պետք է անդրադարձ կատարվի։ Շատ կարևոր է, որ Բաքու այցից հետո  Երևանում նա փորձի իր գործընկերոջից լսել նաև հայկական մոտեցումը, թե ինչ է տեղի ունեցել, ինչպես է Երևանը գնահատում տարածաշրջանում ստատուս-քվոյի փոփոխությունը, ինչ ռիսկեր է տեսնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ փորձագետի՝ այդ ամենը Վրաստանի համար շատ կարևոր է, քանի որ փոփոխվող ստատուս-քվոն և տարածաշրջանը բացի նոր հնարավորություններից իր համար ստեղծում է նաև ռիսկեր.«Եվ այդ ռիսկերը պետք է  գնահատվեն իրենց կողմից ու մինիմիզացվեն։ Դրա համար օրակարգային հարցերից հետո երկրորդ կարևոր բաղադրիչը լինելու է տարածաշրջանային վերաբերող էլեմենտը։ Շատ բան հայկական կողմից է կախված։ Այսօր իրավիճակը փոխվում է, Ադրբեջանը ուժեղացնում է իր դիրքերը տարածաշրջանում, սկսում այլ դիրքերից խոսել իր հարևանների հետ։ Նաև Վրաստանի հետ հարաբերությունները նախկինի նման չեն, կխստացվեն մոտեցումները Գարեջիի վանական համալիրի շուրջ։ Իրենք որոշ հարցեր համարում են լուծված, ինչն այդպես չէ։ Բաքվում ընկալումները փոխվել են, դրա համար էլ չի բացառվում, որ իրենք վերանայեն իրենց հարաբերությունները հարևանների հետ։ Վրաստանի համար շատ կարևոր է, որ ինչ-որ առաջարկով հանդես գա Երևանը։ Մենք գիտենք, որ հինգ երկրների միջև հանդիպում է տեղի ունեցել և Պարսից ծոց-սև ծով միջանցքի հարցը արդեն նախանշվում է և հնարավորէ  այն անցնի Հայաստան-Վրաստանով։ Սա իմ կարծիքով շատ հետաքրքիր է ու պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն, որ մենք և մյուս պետությունները նույն մոտեցումներն ունենանք, Իրանի հետ ևս պետք է համագործակցենք, կապվենք ասիական շուկաների հետ։ Ի վերջո Վրաստանի արտաքին առևտուրն այսօր դիվերսիֆիկացվում է նաև Ասիայի կողմից։Կան հարցեր, որոնք նաև մեր կողմից պետք է առաջ քաշվեն։ Պետք է  շահագրգռենք վրացիներին, որպեսզի իրենք էլ ձգտեն մեզ հետ ունենալ որակապես այլ հարաբերություններ։ Ի վերջո այս ամենով  իրենք կարող են նաև բալանսավորել իրենց քաղաքականությունը, փոքրացնեն Ադրբեջանից եկող ռիսկերը»։

Առաջին քայլը, Ջոնի Մելիքյանի խոսքերով, արդեն կա.«Այսինքն՝ կա ըմբռնում, որ Թուրքիայի կողմից  առաջ քաշած  3+3-ը մեզ հարմար չէ ու պարունակում է լուրջ ռիսկեր։Կան ձևավորված ֆորմատներ ու դրանց ուղղությամբ պետք է աշխատել։ Եթե գնում ենք ապաշրջափակման, կողմերը կարող են բանակցել ու գան ոսկե միջինին, որ բոլորի համար հարմար ուղիներ ստեղծվեն ու տրանսպորտային նոր ճանապարհներ բացվեն։ Դա կտա հնարավորություն ոչ միայն Ադրբեջանին, այլև՝ Հայաստանին, ինչ-որ ձևով դիվերսիֆիկացնել իր արտաքին առևտուրը։ Երկար պրոցես է, դժվար է  լինելու։Վրաստանի համար մենք ևս կարևոր ենք, իրենք կցանկական օգտվել նաև մեզնից, որպեսզի այլընտրանքներ ապահովեն»։

Փորձագետն ընդգծեց՝ կա հարցերի փունջ, որը պետք է բանակցությունների ժամանակ քննարկվի ու շատ կարևոր է, որ կողմերը նախանշեն այն ժամկետը, երբ տեղի կունենա միջկառավարական հանձնաժողովի նիստը.«Արդեն այդ նիստի ժամանակ բոլոր ծրագրերով ու մոտեցումներով պետք է գանք պայմանավորվածությունների, հանձնարարություններ տրվեն տարբեր գերատեսչություններին, որ իրենք տարվա ընթացքում իրենց գործն անեն։ Իմ կարծիքով՝ այս այցը կարևոր է, որ անցած տարվանից մնացած խնդիրները, տարածաշրջանային փոփոխությունները քննարկվեն ու վերլուծվեն ու կողմերն էլ ծանոթանան միմյանց մոտեցումներին»։

Մեր զրուցակցին հիշեցրեցինք Վրաստանի ԱԳ նախարարի  ավելի վաղ արված հայտարարությունն առ այն, որ Վրաստանը կարող է հարթակ տրամադրել  ղարաբաղյան հարցով բանակցությունների համար։ Հարցին, թե դա ինչ հարթակ կարող է լինել, Ջոնի Մելիքյանը պատասխանեց.«Մենք պետք է ֆիքսենք, որ մամուլում այս  հարցի շուրջ շատ շփոթմունք եղավ։ Վրաստանի արտգործնախարարը ժամանակին հայտարարել ու կրկնել է, որ կոնֆլիկտի լուծման հարցում պատրաստ են  կողմերին հարթակ տրամադրել, որպեսզի կողմերը իրենց տարածքում հանդիպեն ու փորձեն դիվանագիտական ճանապարհով հարցեր կարգավորել։Դա ռեալ չէ։ Հայկական կողմը հայտարարել է, որ գնահատում է այդ առաջարկը, բայց արդեն կա ֆորմատ՝ Մինսկի խումբ։ Նոյեմբերից հետո եռակողմ ֆորմատ է գործում, բայց   ՌԴ ԱԳ նախարար շուրթերից ևս հնչում է,  որ Մինսկի խումբը դեռ անելիք ունի։ Ուստի Մինսկի խմբից դուրս որէև բան տեղի ունենալ չի կարող։Ինչ վերաբերում է տարածաշրջանային համագործակցության ֆորմատին, ապա արդեն այսօր կա ձևավորված ֆորմատ՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան և նաև ձևավորվում է այլ ֆորմատ՝ տարբեր երկրների ներգրավվածությամբ Հյուսիս-Հարավի շուրջ։ Կա նաև էներգոկամուրջի նախագիծ՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան։ Սա ցույց է տալիս, որ միգուցե  իր ունեցած համագործակցություններին զուգահեռ, Վրաստանն ուզենա զուգահեռ այլ հարաբերություններ ունենա տարբեր ֆորմատներում։ եթե նա չաշխատի այս ուղղությամբ,Ադրբեջանը կկենտրոնացնի բոլոր ճանապարհներն իր տարածքով՝ դառնալով խաչմերուկ։Դրա համար Վրաստանին ևս պետք է այդ ուղղությամբ աշխատի, որ առաջ եկող ռիսկերը մինիմալացվեն»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում