Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մեդիատեռոր Հայաստանի դեմ. և սա դեռ սկիզբն է

Այսօր առավոտյան որոշակի շրջանակներից սոցցանցը և տեղեկատվական որոշակի տիրույթներ լցվեցին Սյունիքում Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանական գրոհի և մարտերի մասին, հայկական կողմից վիրավորների և տարհանման մասին տեղեկատվությամբ: Դիտարկելով տարածվող շրջանակների «աշխարհագրությունն» ակնհայտ էր, թե ինչ ուղղությունից է հոսանքը և ինչ նպատակի է այն ծառայում: Բավական էր նկատելու համար, որ ալիքի տարածմանը ձեռնամուխ էր եղել հատկապես այն շրջանակը՝ օգտատերերի ու նաև շոու բիզնեսի աստղերի, որն անթաքույց ներկայանում է նախկին կառավարող համակարգը ներկայացնող ուժերի, հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիրքերից:

Անկասկած էր, որ հանրությունը գործ ունի մեդիատեռորի հերթական դրսևորման հետ, և հերթական անգամ Սյունիքի ուղղությամբ իրավիճակ և հանրային ընկալումներ թեժացնելու ակնհայտ նպատակի հետ: Պաշտպանության նախարարությունը հերքեց տեղեկությունը, ասելով, որ մարտերի մասին խոսակցությունը չի համապատասխանում իրականությանը: Ըստ ՊՆ-ի, ադրբեջանցիները փորձել են սահմանների ճշգրտման անվան ներքո անել դիրքային առաջխաղացում, ինչը սակայն դադարեցրել են հայկական սահմանապահ ստորաբաժանումների  ձեռնարկած միջոցառումներից հետո: Ըստ ՊՆ-ի ընթանում է բանակցություն՝ լարվածությունը հարթելու համար: Իշխանասարում իրավիճակը իհարկե որոշակի առումով եղել է թերևս արտառոց, եթե խոսվում է առաջխաղացման փորձի և այն կանխելու, և բանակցության կարիք ունեցող իրավիճակի համար:

Մյուս կողմից, հետպատերազմյան շրջանում այդպիսի դրվագները դժբախտաբար բավականին հաճախ են, հաշվի առնելով նոր ստատուս-քվոյի հետ կապված իրողությունները: Այդ հանգամանքը սակայն հրամայական է դարձնում երկու հանգամանք: Նախ, Հայաստանի մարզային և կենտրոնական իշխանությունները պետք է բավականին օպերատիվ լինեն տեղեկատվական քաղաքականություն իրացնելիս, քաղաքական նկատառումներով մեդիատեռորի պատրաստ մեքենային «ճանապարհ» չբացելու համար: Պետական տեղեկատվական քաղաքականությունը, այն էլ Սյունիքի զգայուն ուղղությամբ, պետք է գործի գերօպերատիվ: Հակառակ պարագայում օպերատիվ են գործում տնտեսա-քաղաքական խմբեր, և օպերատիվ գործում են պետության դեմ: Այդ համատեքստում էլ կա երկրորդ խնդիրը:

Հայաստանում մեդիատեռորն ի վերջո պետք է արժանանա կառավարության կամային և իրավաչափ արձագանքին: Ժամանակակից աշխարհում պետությունների դեմ անվտանգային թիրախավորումներ հաճախ իրականացվում են ոչ թե ռազմական գործիքակազմով, այլ հենց տեղեկատվական: Մայիսի 12-ին ականատես եղանք այդպիսի հերթական դրվագի: Եվ սա դեռ սկիզբն է այն առումով, որ վճռորոշ փուլ է մտնում նախընտրական շրջանը և մեդիատեռորը դառնալու է քաղաքական նպատակների սպասարկման ավելի ու ավելի կիրառելի գործիք, հնարավոր է ավելի ցինիկ և հանդուգն բովանդակությամբ: Այստեղ իրավիճակը վաղուց ոչ թե տեղեկատվության կամ խոսքի ազատության, այլ ազգային անվտանգության սպառնալիքի դաշտում է: Հետևաբար, այն պահանջում է համարժեք և կամային, իրավաչափ արձագանք պետական ինստիտուցիոնալ մակարդակում: Ընտրությունը պայքար է, որտեղ ազատ մրցակցության ապահովմամբ հանրության վստահությանն արժանանալու համար պայքարի իրավունք ունի ցանկացած ուժ, բայց որևէ ուժ իրավունք չունի հարվածի տակ դնել հանրային և պետական շահն ու գործել՝ նպատակն արդարացնում է միջոցը տրամաբանությամբ, կանգ չառնելով անգամ ազգային անվտանգության և նույնիսկ Հայաստանի տարածքային ամբողջության սպառնալիք ստեղծելու մտադրությունների, կամ գուցե նույնիսկ արտաքին ցուցումների առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում