
Amazon-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը մայիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում վաճառել է ընկերության մոտ 6,7 միլիարդ դոլարի բաժնետոմսեր: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) տվյալները։ Այժմ Բեզոսին է պատկանում Amazon-ի մոտ 51․7 մլն բաժնետոմս։ Նրա կարողությունը գնահատվում է 191 մլրդ դոլար։
Մասնավորապես մայիսի 3-6-ը Բեզոսը վաճառել է 4,91 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ 1,48 մլն բաժնետոմս։ Եվս 521,936 հազար բաժնետոմս վաճառել է 1,7 մլրդ դոլարով, մայիսի 7-10-ը: Այսպիսով, մայիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում նա վաճառել է ընկերության ավելի քան 2 մլն բաժնետոմս։
Նշենք, որ 2020թ-ին Բեզոսը վաճառել է ընկերության ավելի քան 9 մլրդ դոլարի բաժնետոմս։