
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է:
Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել եւ կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի:
Կրկին հայցում ենք երեւանցիների ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»: