Sunday, 24 09 2023
13:50
Amazon-ը կարող է data center-ներ կառուցել Ղազախստանում
Մեր թշնամիները հիասթափվելու են. ծոծրակը կտեսնեն, բայց ծնկած Հայաստան չեն տեսնի
Կիրականացվի Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ
13:15
Twitter-ը կդառնա վճարովի
13:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12:45
Վերջին մեկ դարում Անգլիայում և Ուելսում 127 անգամ ավելացել է 100 տարեկանից բարձր անձանց թիվը
ՀՀ վարչապետի ուղերձը
Խոշոր ավտովթար Երևանում․ 34-ամյա վարորդը Q7-ով կոտրել է կանգառի ցուցանակն ու հայտնվել մայթին
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման
Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք դեպի մեր ինքնիշխան տարածք ընդլայնելու հստակ մտադրություն. ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ-ում
ՀՀ վարչապետն այսօր հանդես կգա ուղերձով
ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներ. ՀՀ ԱՆ
Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի
Մի մարդու իշխանություն է. Երրորդ նոր ուժ է պետք
10:15
Ուկրաինան փող է փնտրում պատերազմը շարունակելու համար
Խաղաղության պայմանագրի համար նախ Թուրքիան և Ադրբեջանը պետք է հրաժարվեն Զանգեզուրի միջանցքից
09:45
Չինաստանի ցամաքային ուժերը ներկայացրել են իրենց առաջին մարտական ​​ԱԹՍ- ն
Ափսոս մեր տղորանց արյունը, ափսոս էս հողերը. տեղահանված բնակիչները ժամանակավոր կացարաններում են
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Հայաստանի տեղեկատվական մերկությունը
«Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»․ Լավրով
00:00
«Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել»․ ԱՄՆ սենատոր
23:45
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության պատրաստակամությունը
Ռուսական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում. որևէ ցուցարար կառավարության շենք չի մտել և այնտեղ ամերիկացի դեսանտային չի եղել
Երևանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել, որ պետք է ապահովել ղարաբաղցիների իրավունքները. Լավրով
22:30
Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը

Այս ընտրություններին ժողովուրդը նախկին իշխանություններին մերժելու է. Պետք է իշխանության գան նոր ուժեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մանվել Ղազարյանը։

Պարոն Ղազարյան, արտահերթ ընտրությունների օրը պաշտոնապես նշանակված է, հայտնի է քարոզարշավի մեկնարկի ժամկետը, քաղաքական ուժերը դասավորվել են, հայտնի են հիմնական խաղացողները։ Ինչպիսի՞ ընտրություններ են սպասվում։
-Մինչ այդ հարցին պատասխանելը, ես ուզում եմ մի դիտարկում անել, որ մեր ժողովրդի համար շատ մեծ ձեռքբերում էր, երբ մեր ռազմական պարտությունից հետո  բախումներ չեղան, քաղաքացիական պատերազմի վերաբերյալ բոլոր կանխատեսումները չիրականացնա․ Ժողովուրդը հաղթեց  և այն աթոռակռիվ իրականացնողները, որոնք նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հավաքվել էին  իշխանությունը զավթելու համար, ձախողվեցին ու դա մեր ժողովրդի հաղթանակն է։ Ես այդ տրամաբանությամբ էլ ուզում եմ, որ մեր ժողովուրդն ավելի սթափ լինի, ավելի ողջախոհ գտնվի, ավելի ճիշտ գնահատի իրավիճակը և ձայն տա այն ուժերին, որոնց որ հավատում և վստահում է։ Այս ընտրությունների ժամանակ  փորձած թանի պատմությունն էլ կարող է տեղին չլինել։ Ավելի լավ է անփորձ թան լինի,  բայց նոր ուժեր լինեն, որովհետև կյանքը շարունակվում է, կյանքն առաջ է գնում։ Ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդը պետք է հետ նայի ու նախկին իշխանություններից որևէ մեկին ձայն տա։ Ես դրան չեմ էլ հավատում։ Դա վիրավորանք կլինի մեր ժողովրդի համար։ Ես վստահ եմ, որ ժողովուրդը նախկին իշխանություններին մերժելու է։ Ես ուզում եմ, որ իշխանության գան նոր ուժեր, ավելի սթափ ու ավելի խորը մտածող նոր ուժեր։

-Այսօրվա քաղաքական դաշտում Դուք տեսնո՞ւմ եք նման նոր ուժի։ Ընտրողն այլընտրանք ունի՞։
-Ինձ թվում է բազմաթիվ նոր ուժեր կլինեն այս ընտրություններին։ Ճիշտ է՝ դրանց մեջ կլինեն նաև և ազնիվ, և ոչ ազնիվ մղումով ուժեր և ժողովրդի համար դժվար կլինի կողմնորոշվելը։ Ընտրողը իսկապես շատ բարդ իրավիճակում է: Մենք այսքան տարի ապրել ենք, ճանաչել ենք մարդկանց, քաղաքական ուժերին, բայց մեկ էլ Տեր-Պետրոսյանը վեր է կենում մի այնպիսի հայտարարություն է  անում, որ չես էլ հասկանում, թե դրա տակը ինչ կա։

Ձեզ համար հասկանալի՞ էր այդ հայտարարության իմաստը, նպատակը։
-Չէ, դրա կոդերը Տեր-Պետրոսյանի մոտ են և երևի մի օր ինքը կբացի այդ կոդերը, թե ինչ էր ուզում դրանով ասել, ում էր խփում, ում էր ինչ հասկացնում։ Մի բան միանշանակ բացասական էր, որ նա նախկին երկու նախագահներին միասնության կոչ էր անում։ Ժողովուրդը մինչև կոկորդը կուշտ է էդ նախկին նախագահներից։ Եվ պետք չէ նրանց նորից բերել ու փաթաթել ժողովրդի վզին։

Բայց մի բան հստակ է, որ այս ընտրություններին նախկիններին պետք է շատ հստակ տարանջատել, գործողներին ողջյունել, որ ժողովրդին փրկեցին նախկինների ճիրաններից և գնալ առաջ ու նոր, թարմ ուժերին ձան տալ ՝ նոր ակնկալիքներով, նոր սպասելիքներով և նոր նվիրումներով։

Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վանեցյանի ու մյուս նախկինների տնօրինած ահռելի ռեսուրսները վճռորոշ կլինե՞ն այս ընտրություններին։


-Այդ ռեսուրսները կարող են շատ չնչին էֆեկտ ունենալ այս ընտրություններին, որովհետև այդ ռեսուրսները տնօրինողները բոլորն էլ  Հայաստանի քաղաքացիներ են, ապրել են Հայաստանում և ժողովուրդը նրանց  շատ լավ գիտի։ Ժողովուրդը նաև զգացել է ազատության բերկրանքը, զգացել է  ազատ ընտրություն իրականացնելու բերկրանքը և վստահաբար կարհամարհեն բոլոր տեսակի ֆինանսական առաջարկները, կաշառելու փորձերը։ Շատ ամոթ է նաև այն դրսևորումը, երբ որոշ տնտեսվարողներ պարտադրում են իրենց աշխատողներին գնալ հնարահավաք կամընտրել կոնկրետ ուժի։ Դա ամոթ քայլ է ու կարծում եմ այդ ուժերը, այդ տնտեսվարողները ընտրությունների ժամանակ կստանան այդ պարտադրանքի պատասխանը։

-Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Քոչարյանը հիմա Ազատության հրապարակում հանրահավաք է իրականացնում։ Այն հրապարակում, որտեղ հավաքված զանգվածները բոլոր ժամանակներում պայքարել են նույն Քոչարյանի ու Սերժ Սարգսյաի իշխանությունների դեմ։ Ավելին՝ Քոչարյանն այդ հավաքի ժամանակ հայտարարեց, թե իր իշխանության տարիներին հետապնդումներ չեն եղել։

-Համառոտ կարող եմ այդ հարցին պատասխանել. կյանքը շրջապտույտ է։ Եթե Քոչարյանը անկեղծ է, ապա թող իր հետ այնպես լինի, իրեն այնպես վերաբերեն, ինչպես ինքն է  նախկինում վերաբերվել մարդկանց հետ։ Եթե ինքը համարում է, որ ամեն ինչ անկեղծ, ազնիվ է արել, քաղաքական հետապնդումներ չի իրականացրել, ապա թող ինքն էլ դրան արժանանա։ Իսկ եթե հակառակը՝ ապա թող հակառակը լինի։ Ժողովուրդն ամեն ինչ ինքը կորոշի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում