
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեդիատեռորի հերթական նողկալի փորձն է, հիմա էլ՝ Սյունիքի մասին։
Իշխանասարում ՈՉ ՄԻ ԿՐԱԿՈՑ չի հնչել, էլ ուր մնաց՝ մարտեր ընթանան։
Հասկանում եմ, որ որոշ դուրսպրծուկներ ամեն ինչ անելու են նախընտրական շրջանում մարդկանց մոտ վախն ու տագնապը ահագնացնելու ուղղությամբ, բայց վստահեցնում եմ, որ դա նրանց չի հաջողվելու»։