
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 409 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում անցկացվել է 40 275 նմուշառում։
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 325 665 դեպք: Ապաքինվել է ևս 1 256 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 304 935:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 27 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 363 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 71 570 մարդ, օրական՝ 4 433: