ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ Քասամ ջոկատը», 100 հրթիռ է արձակել Իսրայելի հարավային Բեէր-Շևա քաղաքի ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի հատվածում տների վրա Իսրայելի օդուժի հարվածների վերսկսման։
Պաղեստինյան խմբավորումներն Իսրայելի ուղղությամբ զանգվածային կրակ են վարում նախորդ օրվա ժամը 18․00-ից։ Իսրայելը 5000 պահեստայիններ է կանչել՝ «Պատի պահապանները» օպերացիայի ժամանակ տարբեր ստորաբաժանումների համալրման համար։
Երեկ երեկոյան ժամերից սկսած՝ հնարավոր հրթիռակոծման մասին նախազգուշացնող տագնապի ավելի քան 15 ազդանշան է հնչել Թել Ավիվում և հարակից քաղաքներում։