Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Մնացյալը ճամարտակություն է և քաղաքական կարճատեսություն. պետք է լինի լուրջ խոսակցություն

Խորհրդարանի արտահերթ ընտրության գործընթացի ծավալումը առավել աշխուժացրեց խոսակցությունները այն մասին, որ թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական արդիականացման ուղու փոխարեն, Հայաստանը հայտնվեց նախկին համակարգի և նոր իշխանության միջև պայքարի պարզունակ ակոսում: Պայքար, որը կարող էր անգամ այդ տեսքով ունենալ որոշակի հանրային ու պետական արդյունավետություն, եթե ծավալվեր բովանդակության, ոչ թե անձնական հավակնությունների և կորցրածը հետ բերելու կամ կուտակածը պահպանելու նեղ շրջանակում: Միևնույն ժամանակ, այդ իրողության հանդեպ հանրային դժգոհություններից բացի, կան նաև այսպես ասած քաղաքական դերակատարների դժգոհություններ, ինչը խոշոր հաշվով փոքր ինչ տարօրինակ է և տարակուսելի: Իհարկե, քաղաքական արդիականացման խնդրի որոշակի ձախողումը դժգոհության տեղիք է, սակայն խոշոր հաշվով, արդիականացման համար պատասխանատվությունը գերակա առումով լինելով երկրների կառավարող վերնախավերի դաշտում, միաժամանակ նաև ընդհանրապես քաղաքական վերնախավերի դաշտում է, եթե նրանք կառավարող չեն, այլ ընդդիմադիր՝ սրության կամ կոշտության, գաղափարական բազմազանության տարբեր աստիճաններով հանդերձ:

Հասարակական-քաղաքական կյանքի արդիականացման պատասխանատվություն ունեն նաև իշխանությունից դուրս գտնվող քաղաքական ուժերը, որոնք ունեն քաղաքական վերնախավ լինելու հավակնություն և ներկայացնում են այդպիսի հայտ՝ առավել ևս կառավարող վերնախավ դառնալու շեշտադրումով ու մտադրությամբ: Հետևաբար առաջանում է հարց, թե նոր իրավիճակում, որի մեկնակետը թավշյա հեղափոխությունն է, քաղաքական արդիականացում ապահովելու համար ինչ է արել քաղաքական՝ ոչ կառավարող վերնախավը: Եվ այդ հարցը առավել սրվում է այժմ, հետպատերազմական ամիսների և դրանց հանրագումարում ծավալված արտահերթ ընտրական գործընթացի պայմաններում:  Մասնավորապես, իրավիճակը կարող է բավականին պատկերավոր դրսևորվել մի հանգամանքի համատեքստում:

Ակնառու է, որ տասնյակ կուսակցությունների մասնակցությունը բացարձակապես չի նպաստում քաղաքական արդիականացման գործընթացների ծավալմանը, քաղաքական արդյունավետության և նաև պատասխանատվության բարձրացմանը: Ավելորդ է խոսել անգամ զուտ կուսակցական արդյունքի հեռանկարի բարձրացման մասին, եթե իհարկե այդ արդյունքի ներքո որոշ կուսակցական գործիչներ և շրջանակներ չեն հասկանում պարզապես տարբեր քաղաքական կոմբինացիաների ծառայելու միջոցով ֆինանսական շահույթ տնօրինելը: Այդ ամենով հանդերձ, նախընտրական գործընթացի արդեն փաստացի պաշտոնական մեկնարկի պայմաններում գործնականում նշմարվում է երկու դաշինք, երկուսն էլ կառավարած նախկին համակարգի շրջանակում: Հայաստանի ընտրողը, քաղաքացին չի տեսնում գաղափարական, արժեհամակարգային այլ վերկուսակցական առաջարկ, որը կպարունակեր քաղաքական արդյունավետության համոզիչ և շոշափելի հեռանկար, թույլ կտար քաղաքական-գաղափարական հենքի վրա համախմբել հանրային վստահության որոշակի պաշար և այդպիսով գործնականում փոխել Հայաստանում քաղաքական գործընթացների տրամաբանություն և որակ: Այդպիսի գործընթացի բացակայության, հանրությանն այդպիսի առաջարկների բացակայության, փոխարենը առանձին տասնյակ կամ ավելի կուսակցական առաջարկների  պայմաններում հասարակական-քաղաքական և պետական այլընտրանքների մասին խոսակցությունը ցավոք դառնում է կամա, թե ակամա, գիտակցված կամ չգիտակցվող ճամարտակություն և քաղաքական կարճատեսություն, ինչը թերևս լուրջ հանրային խոսակցության և քննարկման առարկա պետք է դառնա ընտրական գործընթացի ավարտից հետո:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում