Պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումները բարձր գին կվճարեն Իսրայելի դեմ գործողությունների համար, նրանք կվճարեն կյանքով, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Մենք խորհրդակցություն ենք անցկացրել անվտանգության ուժերի մասնակցությամբ։ Մենք որոշեցինք, որ ՀԱՄԱՍ-ն ու «Իսլամական ջիհադ»-ը բարձր գին կվճարեն Իսրայելի դեմ իրենց գործողությունների համար։ Ես ասում եմ ձեզ այսօր, նրանք կվճարեն իրենց սեփական կյանքով։ Մենք միասնական ենք արհամարհված թշնամու դեմ», – ասել է Նեթանյահուն երկրի քաղաքացիներին ուղղված հատուկ ուղերձում, որը հեռարձակվել է իսրայելական հեռուստաալիքներով:
Գազայի հատվածից արձակված հրթիռներից մեկն ընկել է Թել Ավիվ Գիվաթաիմ արվարձանում գտնվող բնակելի շենքի մեջ:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է գնդակոծել զինապահեստները, որոնք տեղակայված են Գազայի հատվածում` քաղաքացիական շինություններում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը 13 հարկանի շենք են ոչնչացրել։
Վերջին տարիներին Գազայի հատվածի սահմանին ամենախոշոր էսկալացիան սկսվել է մայիսի 2-ի երեկոյան։ Այդ ընթացքում ավելի քան 600 հրթիռ է արձակվել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ։ «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը դրանցից 200-ն է որսացել։
Անցյալ գիշերվանից օդային տագնապի ազդանշանները չեն դադարում պաղեստինյան անկլավի հետ սահմանակից քաղաքներում և Աշկելոնում:
13:00-ից պաղեստինյան խմբավորումները սկսել են գնդակոծել Աշդոդ խոշոր քաղաքը, երեկոյան ազդանշանները հնչել են Թել-Ավիվում և արվարձաններում: