Ղրիմում զինված դիմադրության փորձի ժամանակ ոչնչացրել են միջազգային ահաբեկչական կազմակերպության մասնակցին։Այս մասին հայտնում է Անվտանգության դաշնային ծառայությունը։
Նա կրակ է բացել ԱԴԾ երեք աշխատակիցների վրա, որոնք օպերատիվ միջոցառում էին անցկացնում։
Քննիչները պարզում են հանցագործության հանգամանքները և դրան նախորդած իրադարձությունները։
Ղրիմի ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կյանքի նկատմամբ ոտնձգության վերաբերյալ: Նշվում է, որ գրոհայինը դիմադրություն է ցույց տվել ձերբակալության ժամանակ։