
Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ «Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով միասին լուսանկարվելով Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև։ Այս մասին տեղեկացանք Իսպանիայում Հայաստանի դեսպանույթնա «Ֆեյսբուք»-ի էջից։
«Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին։
«Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով այսօր նրանք միասին լուսանկարվել են Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև»,- ասվում է գրառման մեջ։