ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջև քննարկումներ են նախապատրաստվում զենքի վերահսկման և անվտանգության հարցերի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը զինաթափման խորհրդաժողովում:
«Նախագահ Բայդենը և նախագահ Պուտինը պայմանավորվել են ուսումնասիրել ռազմավարական կայունության վերաբերյալ քննարկումների հնարավորությունները սպառազինությունների վերահսկման մի շարք հարցերի և անվտանգության նոր խնդիրների վերաբերյալ: Մենք պատրաստվում ենք այս քննարկումներին»,- ասել է Վուդը զինաթափման խորհրդաժողովի լիագումար նիստում: