Monday, 29 05 2023
Այս մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, ապրելու, առաջ շարժվելու մեր կամքը. վարչապետ
Քաղաքական իրադրության փոփոխությունը Հայաստանում. համախմբումը լուծում չէ
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին
Պուտինը շնորհավորել է Էրդողանին
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Էրդողանի վերընտրությամբ Թուրքիան չի կարող հաղթահարել այս ճգնաժամը
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արտակարգ իրավիճակը չի բացառվում, մտահոգիչ է վաղվա Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարը
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Դժվար Թուրքիա ենք տեսնելու, բարդ օրեր են սպասվում
22:30
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացված է
Էրդողանը հավաքել է 53,41 տոկոս ձայն
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
1918-ին քաղաքական դասի համար անկախությունը հեռու նպատակ էր, կարծում էին՝ ՌԴ-ից անկախ լինելով կմնանք մենակ
Ընդդիմադիր «Անկա». Քըլըչդարօղլուն առաջատար է
Էրդողանը նույնկերպ չի կարող շարունակել, ընտրություններից հետո մեծ կռիվներ կլինեն կուսակցությունների միջև
Ռեջեփ Էրդողանն արդեն շնորհավորանքներ է ստանում
Երկփեղկված Թուրքիայում սպասվում են ցնցումներ, ԱՄՆ-ից կախվածությունը կմեծանա
Մշակվել է քվեաթերթիկների 95.2 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարները հայտնաբերել են Կապանում մոլորված քաղաքացուն
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին
Մշակվել է քվեաթերթիկների 55.1 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարներն Ազատի ջրամբարից ավտոմեքենա են դուրս բերել
Էրդողա՞ն, թե Քըլըչդարօղլու․ Թուրքիայի նախագահական ընտրությունների II փուլը․ հայացք Երևանից
Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Հայսատանը նշում է Առաջին Հանրապետության 105-ամյակը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկում հոսանքի բաշխիչ վահանակի մալուխների կարճ միացումից հրդեհ է բռնկվել
Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

Ռոբերտ Քոչարյանի ակնարկը Լևոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներքաղաքական պայքարը «դասակարգում» է երկու շերտի՝ պայքար իշխանությունը հեռացնելու համար, և պայքար իշխանության համար: Խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հետ դաշինքի մասին, որ առաջարկել էր Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, թե ոչ ոք չի խանգարում նրանց պայքարել այս իշխանության դեմ և միասնական ձևաչափը պարտադիր չէ: Այդ մասին երկրորդ նախագահը խոսում է մայիսի 9-ին, լրագրողների հետ ճեպազրույցում՝ հանրահավաքի շրջանակում, որ կազմակերպել էր իր գլխավորած դաշինքի «շնորհանդեսի» համար: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, նախկին երկու նախագահները կարող են չպայքարել իշխանության համար, բայց իշխանության դեմ պայքարել՝ պարտավոր են: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն ակնարկում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը խանգարում են իրեն, և, եթե նրանց նպատակն իրեն խանգարելը չէ, ապա ինքը նրանց չի խանգարում պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ: Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանն ակնարկում է, որ նրանցից չի ակնկալում պայքար իշխանության համար, այսինքն՝ իրեն իշխանության վերադարձնելու համար: Երկրորդ նախագահը փաստորեն ակնարկում է, որ ինքն այդ խնդիրը լուծել ի զորու է և նախկին նախագահների աջակցությունն ակնկալում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար:

Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն զգում է առավելություն Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ և հենց դա է թերևս պատճառը, որ մերժել է նրանց հետ դաշինքով մասնակցությունը: Միևնույն ժամանակ սակայն, Ռոբերտ Քոչարյանը  նույնքան ինքնավստահ չէ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցում: Այդ իմաստով, նա փաստացի կամա, թե ակամա խոստովանում է, որ իր պայքարը ներկայումս ավելի շուտ նախկին նախագահների շրջանակում հաղթողի կարգավիճակի համար է և այդ պայքարը գործնականում ոչ թե նոր է սկսվում, այլ մտնում է նոր փուլ, նոր իրողությունների բերումով: Որովհետև Ռոբերտ Քոչարյանն այդ պայքարը սկսել է դեռևս իր նախագահության ավարտից, պաշտոնաթողությունից հետո, և վարել այն Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակի ընթացքում, փորձելով չեզոքացնել Լևոն Տեր-Պետրոսյանին այսպես ասած ընդդիմադիր առաջնորդի կարգավիճակից՝ ինչն ըստ էության հաջողել է, իսկ Սերժ Սարգսյանին՝ իշխանության առաջնորդի կարգավիճակից, ինչը նրա մոտ չի հաջողել: Այժմ Ռոբերտ Քոչարյանը նոր իրավիճակում փորձում է դրանից բխող տրամաբանությամբ պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ օգտագործել այդ նոր իրավիճակի հանգամանքը քաղաքական գործընթացում դիրքերը վերականգնելու համար, որ կորցրել էր նախորդ տասնամյակում:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում