Sunday, 28 05 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սարդարապատի հուշահամալիր
Սարդարապատի հերոսամարտը անձնուրաց հերոսների ու վախկոտ դավաճանների ջրբաժան էր. Սերժ Սարգսյան
Սփյուռք եզրը օգտագործելով առաջ չենք գնա, պետք է հասցեական խոսել
Ղազախստանը կխստացնի վերահսկողությունը Ռուսաստան արտահանվող ապրանքների նկատմամբ
Մոտ ապագայում կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել Բաքվի և Երևանի միջև. Ալիև
Արևմտյան աջակցություն հնարավոր է միայն, երբ Հայաստանը լքի ռուսական խորտակվող «Տիտանիկը»
ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը այցելել է Սարդարապատի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհել
Եթե Տիգրանաշենը տան, ամբողջ Հայաստանի համար է խնդիր լինելու
Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության համար. Արցախի նախագահ
Ոչ թե արյուն, այլ դատաստան. ինչի կարիք ունի հանրությունը
12:45
Իրանի պաշտպանության նախարարությունը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել
12:30
Ֆրանսիայում ցույցերը նոր թափ են առնում
12:15
Սեուլն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը կքննարկի տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո
12:00
Մեծ Բրիտանիայում ուկրաինացի 20 օդաչուներ կսկսեն վերապատրաստվել F-16- երի վրա
11:45
«Քիշնևի գագաթնաժողովը մեզ հնարավորություն կտա աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին»․ Մակրոնը՝ Ալիևին
Ադրբեջանի դատարանը կալանավորման որոշում է կայացրել երկու հայ զինծառայողների նկատմամբ
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
Պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է. Նիկոլ Փաշինյան
Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Որոշակի իրադարձությունների դադարեցումը կարող է ծանր հետևանքներ ունենալ ՀՀ տնտեսության համար
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է
Ադրբեջանի առաջարկն, իհարկե, չի ընդունվի, դիմումն էլ, որ ներկայացրել են Եվրոպական դատարան, վստահ եմ` կմերժվի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով
ՌԴ-ում բացի հասարակ զորակոչից՝ կլինի նաև ուրիշ դասի քաղաքացիների զորակոչ, որոնք առնչություն ունեն ռազմական ոլորտի հետ
09:45
Աֆղանստանում 2,3 միլիոն երեխա կանգնած է թերսնման վտանգի առաջ. ՄԱԿ
Ուղիղ. Առաջին Հանրապետության 105-ամյակը՝ Սարդարապատի հուշահամալիրում
09:15
Առաջիկա 5 տարիներին մոլորակի ջերմաստիճանը նոր ռեկորդներ կսահմանի. ՄԱԿ
Բացահայտում, որ անհրաժեշտ է Հայաստանի հանրությանը հաղորդուղիների թեմայով
00:00
Գերմանիայում ուկրաինացի զինվորականները սկսել են վարժանքները ամերիկյան «Abrams» տիպի տանկերի վրա
Ադրբեջանի քաղաքացին չի կարող քշել Ֆիզուլի և «պիկնիկի» նստել Վարանդայի ջրամբարի ափին

Կլիմայի փոփոխության թեման ներառված է հանրակրթական պետական չափորոշիչներում. Ժաննա Անդրեասյան

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը մայիսի 10-ին կազմակերպել է «Կլիմայի փոփոխությունը և երեխաները. ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» խորագրով «Գլոբալ Կամպուս» միջազգային երկօրյա գիտաժողովը։

Գիտաժողովին բացման խոսքով առցանց հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարության անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին և գիտաժողով կազմակերպելու նախաձեռնությունը՝ նա հատկապես ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունը և դրա ազդեցությունը երեխաների ու մարդկության հետագա կենսագործունեության վրա առաջնահերթ քննարկելու կարևոր թեմաներից են։ Բանն այն է, որ այդ համատեքստում կուտակվող գիտելիքն ու փորձառությունը միտված են առավել արդյունավետ լուծումներ գտնելուն և մոլորակը պահպանելուն:

Ժ. Անդրեասյանը փաստել է նաև, որ կլիմայի փոփոխության թեման ներառված է հանրակրթական պետական չափորոշիչներում. «Ընդհանրապես հանրակրթության պետական չափորոշիչներում առանձնահատուկ ընդգծվում են կլիմայի փոփոխության և դրա վերաբերյալ գիտելիքի, կարողությունների դերը դպրոցում, դրա ուսուցանումը, իրազեկվածության բարձրացումը: Այս ուղղությամբ քայլերը նոր չեն, բազմաթիվ նախաձեռնություններ ունենք, որ իրականացնում ենք մեր գործընկերների հետ: Մասնավորապես ցանկանում եմ նշել մի կարևոր համագործակցության մասին, որ իրականացրել ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ՝ սկսած 2017-ից: Դա «Կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացման կլիմայական արկղիկ» ծրագիրն էր, որը տարածաշրջանային կարևոր ծրագրի մաս էր և իրականացվում էր մի շարք երկրներում: Ունեցել ենք զգալի արդյունքներ, օրինակ՝ «Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութերի հավաքածուն՝ 2-12-րդ դասարանների աշակերտների համար»:

ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ա. Իսրայելյանը ևս շնորհավորել է գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ՝ արժևորելով ներկա և հատկապես ապագա սերունդների բնապահպանական անվտանգության հարցերի քննարկումը, քանի որ կլիմայի փոփոխությունը դիտարկվում է որպես երեխաների առողջության ամենամեծ սպառնալիքներից մեկը:

Գիտաժողովին մասնակցել են «Գլոբալ Կամպուս» յոթ տարածաշրջանային ծրագրերի և միջազգային կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային փորձագետներն ու ուսանողները: Հատուկ զեկույցներով հանդես են եկել Right for Livelihood Award-ի դափնեկիր Ննիմո Բասեն, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի հարցերով հատուկ զեկուցող Դեյվիդ Բոյդը՝ «Առողջ շրջակա միջավայրի իրավունքի իրացման հաջող փորձառությունը երեխայակենտրոն մոտեցման համատեքստում» թեմայով: Հետխորհրդային տարածաշրջանի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել պանելային քննարկում «Կլիմայի փոփոխությունը երեխաների իրավունքների համատեքստում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում