Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ծավալուն ելույթ ունեցավ, որտեղ ասաց, որ արդարադատության ոլորտում իրականացրել են հեղափոխական փոփոխություններ, որ պատմական նվազագույն թիվն ունենք կալանավորների և դատապարտյալների, որ անմեղ մարդ չկա ՔԿՀ-ներում: Փաշինյանն ասում է, որ քաղաքական հետապնդումների մասով չեք տեսնի որևէ մեկին կալանավորված: Փաշինյանի մատնանշած հեղափոխական փոփոխությունների ենթարկված դատական համակարգը հեղափոխությունից հետո հասարակական հնչեղություն ունեցող որև՞է գործով վճիռ կայացրել է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Գևորգ Դավթյանի հետ: