Երուսաղեմում բախումների հետևանքով տուժել են և՛ պաղեստինցիներ, և՛ ոստիկաններ։ Անկարգությունները շարունակվում են։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Երուսաղեմում ծավալվող բախումների առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»,–նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։