Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կրկին սրվել է, Երուսաղեմում բավականին վտանգավոր զարգացումներ են. վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը հարվածել է Երուսաղեմին՝ ի պատասխան վերջին օրերին Իսրայելի իրավապահ մարմինների կողմից պաղեստինցների հանդեպ գործողությունների: Իսրայելի կառավարությունն էլ իր հերթին որոշում է կայացրել ռազմական գործողություն սկսել Գազայի հատվածի դեմ, առայժմ միայն օդուժի կիրառմամբ, բայց չի բացառվում նաև ցամաքային գործողության մեկնարկ: Միջազգային հանրության արձագանքը ևս չի ուշացել, ԱՄՆ պետքրտուղարը մասնավորապես կոչ է արել դադարեցնել Իսրայելի դեմ ագրեսիան, Մեծ Բրիտանիան ևս ապաէսկալացման կոչ է արել, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր հերթին տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական գոծողություն պաղեստինցների դեմ: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին Լրատվական»-ը քննարկել է արևելագետներ Արաքս Փաշայանի և Արմեն Պետրոսյանի հետ: