
Վրաստանի «Ազգային միասնական շարժում» (ԱՄՇ) ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը երկրի խորհրդարան մտնելու կամ չմտնելու որոշումը կընդունի մեկ շաբաթ անց: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է կուսակցության նախագահ Նիկա Մելիան:
Մելիան առաջին անգամ Է կուսակցության գլխավոր գրասենյակում հայտնվել այն բանից հետո, երբ նախօրյակին լքել Է Ռուսթավիի բանտը: Քաղաքական գործիչը հանդիպել Է ԱՄՇ-ի առաջնորների եւ կողմնակիցների հետ: Նրա խոսքով՝ այսօրվանից կուսակցությունը ձեռնամուխ Է լինում կոնսուլտացիաների՝ խորհրդարան մտնելու եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի պատրաստած համաձայնագրի ստորագրման հարցերի շուրջ: Իր առաջնորդի ազատ արձակվելուց առաջ կուսակցությունը կտրականապես հրաժարվել Է գնալ այդ քայլերին:
«Կուսակցության մեջ տարբեր կարծիքներ ունեցող բազմաթիվ մարդիկ կան, ուստի գործընթացը պահանջում Է կոնսուլտացիաներ,-ասել Է Մելիան:-Մենք ջանում ենք մեկ շաբաթում որոշում ընդունել, որին այնքան սպասում Է հասարակությունը: Առաջին հերթին պետք Է միահամուռ կերպով որոշում ընդունվի այն մասին, թե շարունակում Է արդյոք կուսակցությունը գործել կոնկրետ պլանով կամ այն փոխում Է մեկ ուրիշով: Այսինքն՝ խորհրդարանական կյանք Է սկսում այլ գործունեության հետ զուգահեռ կամ ոչ, կուսակցությունը ստորագրում Է փաստաթուղթը եւ այդպես մտնում Է խորհրդարան կամ չի ստորագրում եւ մտնում Է այլ պայմանների դեպքում», հաղորդել Է Sputnik-ը: