«Առաջին լրատվականը» հարցում է անցկացրել Արաբկիր վարչական շրջանում՝ պարզելու, թե մեր քաղաքացիները մասնակցելու՞ են ընտրություններին և ու՞մ են տալու իրենց ձայնը։ Մեծամասամբ ընտրությունը հօգուտ գործող իշխանությունների ու վարչապետի էր։ Որոշներն էլ ցանկանում էին, որ խորհրդարանում հայտնվեն նորաստեղծ ուժեր՝ այդ թվում Լևոն Շիրինյանի, Արման Բաբաջանյանի, Արամ Զ. Սարգսյանի ղեկավարած կուսակցությունները։