Tuesday, 03 10 2023
Վարկաբեկվում է ՄԱԿ-ը որպես ինստիտուտ. Մարուքյանը՝ ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունների մասին
10:45
ԼՂ-ի կարգավիճակից դուրս կան նաև այլ հարցեր, որ վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Միլլեր
Եվրամիությունում Հայաստանի դեսպան. Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք Եվրամիությանը, պետք է կոշտ արձագանք լինի Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման կետի խախտմանը
Որտե՞ղ են Արցախի նախկին նախագահները․ «Հրապարակ»
Լուրերի արտակարգ թողարկում 10։00
ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու 1-ին նիստին. «Ժողովուրդ»
Ֆրանսիան կօգնի՞ զենքով. խոստումներն առատանում են
Հռոմի ստատուտը՝ այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում․ «Ժողովուրդ»
Ուղիղ. ԱԺ հերթական նիստը. Օրակարգում Հռոմի ստատուտի վավերացման հարցն է
Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան. «Հրապարակ»
Ռուսաստանը չի ստանալու այն, ինչի ձգտում է
Ի՞նչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. «Հրապարակ»
Իրանցիները շատ լավ հասկանում են՝ Հայաստանի թուլացումը վտանգավոր է Իրանի համար
08:45
Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն

Կա կոնսենսուս Թուրքիայի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև, որ Արցախը մնա ռուսական պրոտեկտորատի տակ՝ Ադրբեջանի կազմում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին ժամանել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարում Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: Մայիսի 5-6-ին Լավրովը Երևանում էր և բանակցում էր Հայաստանի արտգործնախարարի ու վարչապետի հետ: Ընդ որում՝ ուշագրավ է նաև Բաքու կատարած այցի ամսաթիվը։ 1994 թվականի մայիսի 12-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի միջև կնքվել էր հրադադարի մասին համաձայնագիր։

Երևանյան բանակցությունների արդյունքում ակնառու էր այն, որ Արցախի հարցում բանակցային գործընթացի հետագա առաջնահերթությունների վերաբերյալ Երևանի ու Մոսկվայի մոտեցումները տարբեր են: Եթե Մոսկվան համարում է, որ Արցախի կարգավիճակի հարցը կարող է քննարկվել հետագայում, Երևանը պնդում է, որ դա առաջնահերթ խնդիր է։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան այսօր ունեն ընդհանուր շահեր։ Եվ այդ շահը հետևյալն է՝ հաստատել ռուսական պրոտեկտորատը Արցախի նկատմամբ, հետաձգել Արցախի կարգավիճակի հաստատումն անորոշ ժամանակահատվածով։ Այդպիսով իրենք համարում են, որ հարմար պայմաններ կստեղծեն ռուս-թուրքական-ադրբեջանական տնտեսական  համագործակցությունն առաջ տանելու համար։ Այդ համագործակցությունն առաջին հերթին միտված է նոր տրանսպորտային ուղիներ ձևավորել՝ շրջանցելով Վրաստանը, Հայաստանի տարածքով։ Բնականաբար  դա Ռուսաստանի համար առաջնահերթություն է։ Ռուսաստանը խնդիր ունի Հայաստանից ստանալ որոշակի զիջումներ այն հարցում, որ առ այսօր կատարված չէ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ Ռուսաստանը փորձում է կոմունիկացիաների հետ կապված հարցերն առաջնային դարձնել՝ անտեսելով, որ Ադրբեջանը չի կատարել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով  գերիների փոխանակումը, նաև խախտել  է այն դրույթը, որ հրադադարից հետո շփման գծի փոփոխություն չպետք է տեղի ունենա։ Ես նկատի ունեմ Խծաբերդի  հետ կապված իրադարձությունները, որոնք ըստ էության նշանակում էին, որ Ադրբեջանը փոխել է շփման գիծը ռազմական ճանապարհով։ Հրադադար հաստատելուց հետո գերեվարել հայ զինվորներ ու մնացել անպատիժ այդ գործողությունների համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ Ռուսաստանը փորձում է պարտադրել Հայաստանին համակերպվել իրավիճակի հետ և չխոչընդոտի կոմունիկացիոն հարցերի առաջխաղացման հարցում.«Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ընդգծել Հայաստանի ստորադասված վիճակը։ Այսօր, երբ հայտարարություններ են հնչում, որ կոմունիկացիոն հարցերի շուրջ իրենց հետ բանակցում է Ռուսաստանը և ոչ Հայաստանը։ Սա ևս մի հանգամանք է, որ Ռուսաստանը փորձում է իրացնել այս քաղաքական իրավիճակում»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ մեր ժողովրդի ընտրությունից է կախված, թե Հայաստանն ինչքանով կարող է դիմակայել այս ամենին։Հասկանալի է, որ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը Հայաստանում ևս ունի հենարան՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի։ Կան  մի շարք քաղաքական գործիչներ ու իրենց հետևող ուժեր, որոնք կանգնած են այն նույն դիրքերի վրա, որ պետք է սպասարկել այդ եռակողմ համագործակցությունը։ Դրան հակառակ մենք հանդես ենք գալիս  ծրագրով, որը բացառում է  նման քաղաքականությունը և պնդում ենք, որ Արցախի Հանրապետությունը պետք է ճանաչվի արդեն հիմա։ Պնդում ենք, որ Հայաստանը պետք է  ձգտի ձեռք բերել Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի կողմից մի հայտարարություն, որ Հայաստանի վրա ցանկացած հարձակում, այդ պետությունները կդիտարկեն որպես հարձակում իրենց վրա»։

Ղուկասյանն արձանագրում է՝ այսօր Ռուսաստանն անարձագանք է թողնում Ադրբեջանի՝ ուժի միջոցով վիճելի հարցերը կարգավորելու սպառնալիքները.«Այս առումով բոլորի համար պարզ է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության երաշխավորը չէ։Եթե հակառակը լիներ, Ադրբեջանը չէր կարողանա նմանատիպ հայտարարություններ անել։Կա միջազգային անվտանգության համակարգի բաց։ Մենք այսքան տարի ապավինել ենք Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա՝ ենթադրելով, որ  այդ  անվտանգության կազմակերպությունը կկանգնի Հայաստանի սահմանների պաշտպանության կողքին, բայց այդպիսի իրավիճակ այսօր չկա»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանի համար այսօր կարևոր է  նոր գործընկերներ ու դաշնակիցներ ձեռք բերելը, որոնք իսկապես պատրաստ  կլինեն մեզ հետ միասին պաշտպանել մեր սահմանները ու կբացառեն վիճելի հարցերը ուժի սպառնալիքի միջոցով կարգավորելու հնարավորությունը.«Մենք այս ծրագիրն ենք ներկայացնում ու յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է որոշի՝ ում մանդատ տալ։ Մանդատ տալ նրան, ով համարում է, որ այսօրվա ստեղծված իրավիճակն անվտանգ է, թե նրանց, ովքեր համարում են, որ այս իրավիճակը պետք է արմատապես փոխվի»։

Մեր այն դիտարկմանը, որ Երևանում ՀՀ արտգործնախարարն էլ պնդեց, որ Հայաստանի համար առաջնահերթ է կարգավիճակի հարցը, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց.«Կարծես ոչ Ռուսաստանը, ոչ էլ Ադրբեջանը պատրաստ չեն այդ հարցը քննարկել Հայաստանի հետ։ Այսօրվա դրությամբ Հայաստանի այդ պաշտոնական հայտարարությունները ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Ռուսաստանում և ոչ էլ Թուրքիայում արձագանքներ չունեն։ Ուստի հարց է առաջանում՝ ու՞մ համար են արվում այդ հայտարարությունները։ Իրենք որևէ կերպ պետք է արձագանքեն այդ հայտարարություններին։ Իրենք համարում են, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է  թողնել հաջորդ սերունդներին։ Ինչպես ասացի՝ կա կոնսենսուս Թուրքիայի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև, որ Արցախը մնա ռուսական պրոտեկտորատի տակ՝ Ադրբեջանի կազմում։ Դա լինի տևական  ժամանակ, մինչև ըստ իրենց, տարածաշրջանում չստեղծվեն բարենպաստ պայմաններ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լիարժեք ինտեգրելու համար»,-եզրափակեց նա։

Ի դեպ՝ Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է ականապատ դաշտերի քարտեզը հանձնել Բաքվին:

Միաժամանակ, ՌԴ նախարարը շեշտել է, որ այս հարցը և հայ ռազմագերիների վերադարձի հարցը պետք է լուծվեն առանց նախապայմանների։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում