Tuesday, 03 10 2023
Հռոմի ստատուտը վերաբերում է ոչ թե տարածքային ամբողջականությանը, այլ հանցագործություն գործած անձանց
12:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հռոմի ստատուտի» վավերացման նպատակը Ադրբեջանի կատարած հանցագործություններն են. Կիրակոսյան
Հռոմի ստատուտի վավերացումից հետո կարող ենք դիմել արցախցիների բռնի տեղահանման հարցով. Կիրակոսյան
Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում
ՀԱՊԿ երկրներից Հռոմի ստատուտը վավերացրել է Տաջիկստանը. Եղիշե Կիրակոսյան
Արծվիկ Մինասյանն այժմ Հռոմի ստատուտի քննարկումը հակասահմանադրական է համարում. Եղիշե Կիրակոսյանը հակադարձում է
Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին
ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններն Իրանում անհանգստության տեղիք են տվել. իրանագետը խոսել է զարգացումների մասին
Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ
Զսպե՛ք էմոցիաները, հանգստացե՛ք, տիկին․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Իտալիան 4 մլն եվրո է հատկացրել Կարմիր խաչին Հայաստանին օգնելու համար
Տո ազգակործանն էլ եք, կապիտուլյանտն էլ եք, հողատուն էլ եք. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
Արցախցի 90-ամյա Անեշկան 9-ամսյա շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն՝ մահանալով նրա գրկում
ԱԺ-ն անգամ հարկ չհամարեց հարգել զոհերի զոհերի հիշատակն այն դեպքում, որ երեկ էլ ենք ունեցել զոհ. Մինասյան
Վարկաբեկվում է ՄԱԿ-ը որպես ինստիտուտ. Մարուքյանը՝ ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունների մասին
10:45
ԼՂ-ի կարգավիճակից դուրս կան նաև այլ հարցեր, որ վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Միլլեր
Եվրամիությունում Հայաստանի դեսպան. Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք Եվրամիությանը, պետք է կոշտ արձագանք լինի Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման կետի խախտմանը
Որտե՞ղ են Արցախի նախկին նախագահները․ «Հրապարակ»
Լուրերի արտակարգ թողարկում 10։00
ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու 1-ին նիստին. «Ժողովուրդ»
Ֆրանսիան կօգնի՞ զենքով. խոստումներն առատանում են
Հռոմի ստատուտը՝ այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում․ «Ժողովուրդ»
Ուղիղ. ԱԺ հերթական նիստը. Օրակարգում Հռոմի ստատուտի վավերացման հարցն է
Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան. «Հրապարակ»
Ռուսաստանը չի ստանալու այն, ինչի ձգտում է
Ի՞նչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. «Հրապարակ»
Իրանցիները շատ լավ հասկանում են՝ Հայաստանի թուլացումը վտանգավոր է Իրանի համար
08:45
Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Ուկրաինացի փորձագետներն առաջարկել են ստեղծել Հայաստանի «Երաշխավորների ակումբ»

Ուկրաինական փորձագետները առաջարկեցին ստեղծել Հայաստանի համար Բուդապեշտյան հուշագրի «արդիականացված» անալոգը — «Երաշխավորների ակումբ», հայտնում է AnalitikaUA.net-ը:

Նման առաջարկով հանդես էր եկել ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

Վերլուծաբանը նշում է, որ այս նախաձեռնությունը նպատակահարմար գտնելու պարագայում, պիտի կյանքի կոչեն Հայաստանի իշխանություններն ու քաղաքական ուժերը։

Նրա կարծիքով երաշխավորներ կարող են լինել ԱՄՆ-ն, Ֆրանսիան և նույնիսկ Հունաստանը։

«Անհրաժեշտ է մշակել մի փաստաթուղթ, որտեղ հակակշիռների շնորհիվ հավասարակշռություն կպահպանվի, և «Ակումբի» անդամ երկրները կարողանան ապահովել երկրի իրական ֆիզիկական անվտանգությունը՝ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ազդեցության հատուկ մեխանիզմներով» — նշեց Հակոբյանը:

Քննարկմանը միացած՝ ուկրաինացի քաղտեխնոլոգ Վիկտոր Ուկոլովը ասաց, որ իր կարծիքով, հաշվի առնելով ընդհանուր պատմությունը, այդպիսի խաղաղ խմբի բնական մասնակիցը պետք է լինի առաջին հերթին Իրանը, ինչպես նաև Վրաստանը և Արևմուտքի երկրները, որոնց ֆորպոստն Անդրկովկասում հանդիսանում է Հայաստանը:

«Իհարկե, մի կողմից դժվար է պատկերացնել արևմտյան երկրներն ու Իրանը մի սեղանի շուրջ: Բայց, մյուս կողմից, հենց միջազգային մեկուսացումից դուրս գալու անհրաժեշտությունն է, որ կարող է բավարար դրդապատճառ հանդիսանալ, որպեսզի Իրանը ավելի ակտիվ դիրքորոշում ստանձնի Հայաստանի սահմաններին հակամարտության կարգավորման գործընթացում և մերձենա Արևմուտքին:

Անդրադառնալով Արցախյան պատերազմի թեմային, նշեց, որ Ռուսաստանը ակնհայտորեն չկարողացավ կարգավորել իրավիճակը, կրիտիկական պահին նա չկարողացավ խանգարել Ադրբեջանին Թուրքիայի աջակցությամբ հարձակվելուց: «Այս իրավիճակը պետք է վերլուծվի Երևանի կողմից։ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը կարող են կրկին Հայաստանից մեծ լինել և, չնայած խաղաղապահ զորակազմի ներկայությանը, պատերազմը կարող է նորից բռնկվել», — կարծում է Ուկոլովը:

Ուկրաինացի փորձագետ Օլեգ Սահակյանը իր հերթին նշեց, որ երաշխավորների ակումբը արժեքավոր գաղափար է, սակայն Հայաստանի պարագայում դա փոքր ինչ դժվար իրագործելի է, քանի որ չի կարծում, թե իշխանությունները կկարողանան այնպիսի փոխհարաբերություններ ձևավորել Ռուսաստանի հետ, որպեսզի վերջինս համաձայնի այս գաղափարի իրագործմանը։

Ըստ նրա՝ այս գաղափարը կյանքի կոչելը մեծ ջանքերի, ոչ տրիվիալ լուծումների առկայություն է պահանջում։ Նա շեշտեց, որ բացի այդ, Հայաստանը պետք է կարողանա այլ երկրներին շահագրգռելու եզրեր գտնել, որպեսզի նրանք համաձայնեն կամ ցանկանան լինել Հայաստանի երաշխավորը՝ հատկապես հաշվի առնելով Թուրքիայի ու Ռուսաստանի ամենայն հավանականությամբ դիմակայումը։

«Սա կարող է լինել առաջարկվող երաշխիքների համաձայնագիր/հուշագիր կամ գուցե ինչ-որ այլ կոնստրուկցիա, բայց ինձ համար ակնհայտ է, որ «Երաշխավորների ակումբի» գաղափարը պետք է խթանել», — ընդգծեց Սահակյանը:

Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի խոսնակ, կոմունիկացիաների գծով փորձագետ Դիանա Դավիթյանը ասաց, որ գաղափարն իսկապես լավն է, սակայն բավականին բարդ գործ է։

«Թե ինչո՞վ կարող է Հայաստանն, օրինակ, հետաքրքիր լինել Գերմանիայի կամ Մեծ Բրիտանիայի համար, հայտնի չէ, բացի այդ դժվար է ասել, թե ով կուզենա խառնվել Թուրքիա-Հայաստան-Ռուսաստան եռանկյունուն։

Ինձ թվում է, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանը պետք է լրջորեն ամրապնդի իր դիվանագիտական ​​կորպուսը ամբողջ աշխարհում: Եվ անհրաժեշտ են շատ անսպասելի դաշնակիցներ: Ինչը միաժամանակ կկարողանա հակահարված տալ ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Թուրքիային անհրաժեշտության դեպքում», — նկատում է Դավիթյանը:

Ուկրաինայի վերլուծական կենտրոն և քաղաքական մենջմենթի ինտիտուտի տնօրեն Ռուսլան Բորտնիկը ասաց, որ վերջին Արցախյան պատերազմի բենեֆիցիարները չեն կարողանա երկար ժամանակ պահպանել կայունությունը Կովկասում։

Նա ընդգծեց, որ Արցախի պատերազմի հիմնական բենեֆիցիարները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, հաշվի առնելով նրանց հնարավորություններն ու կարգավիճակը, չեն կարողանա երկար ժամանակ պահպանել կայունություն ու բացի այդ չեն կարող խոչընդոտել միջազգային այլ խաղացողների ներթափանցումը տարածաշրջան, հետևաբար դրանից պետք է օգտվել ու այս պահից սկսած փորձել գտնել նոր դաշնակիցներ, ովքեր դաշնակցային հիմունքներով կապահովեն անվտանգությունը տարածաշրջանում։

Իր հերթին, լրագրող, «Եվրոպայկայա պրավդա»-ի խմբագիր Յուրի Պանչենկոն նույնպես պաշտպանեց «Երաշխավորների ակումբ» ստեղծելու գաղափարը՝ նշելով, որ այժմ դա Երևանից զգալի փոփոխություններ է պահանջում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ:

Նրա խոսքով՝ աշխարհն այժմ խիստ բևեռացված է, և բազմավեկտոր ձևաչափը, ինչպես հնարավոր էր մի քանի տարի առաջ, այժմ գործնականում անհնար է:

«Հեղափոխությունից հետո Հայաստանի հանդեպ հետաքրքրության ալիք էր բարձրացել 2018-19 թվականներին, և այդ ժամանակ Հայաստանը իրական հնարավորություն ունեցավ նվազեցնելու Ռուսաստանի Դաշնությունից կախվածությունը: Հիմա շատ ավելի դժվար է դա անել: Հատկապես, երբ աշխարհը Հայաստանին ընկալում է որպես «Ռուսաստանի Դաշնության հաճախորդ»: Նման կերպարը հնարավոր է փոխել, բայց դա շատ դժվար է: Առնվազն գալիք ընտրությունները պետք է օրինակելի դառնան, գոնե տարածաշրջանում, և նաև. Երևանը պետք է հրաժարվի ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության հետ սինքրոն քվեարկության պրակտիկայից», — նկատեց դիտորդը:

Իսկ հայտնի միջազգայնագետ Իլիյա Կուսան շեշտեց, որ «Երաշխավորների ակումբ» ստեղծելու գաղափարը լավն է: «Բայց դրա համար անհրաժեշտ է կոտրել ներկայիս ստատուս-քվոն, որտեղ ամրացել են Թուրքիան և Ռուսաստանի Դաշնությունը, այնուհետև համոզել մնացածին, թե ինչպիսին է իրենց համար Հայաստանի աշխարհառազմավարական արժեքը Հարավային Կովկասում: Դա մեծ փորձություն կլինի իշխանությունների համար», — եզրափակեց Կուսան:

Թեման բավականին թեժ և գործնական քննարկում ստացավ ուկրաինացի փորձագետների շրջանում: Քննարկումներին մասնակցում էին տաս փորձագետներ՝ Մարատ Հակոբյանը, Ռուսլան Բորտնիկը, Վիկտոր Ուկոլովը, Իլիյա Կուսան, Յուրի Պանչենկոն, Օլեգ Սահակյանը, Մարիա Ազոյանը, Դիանա Դավիթյանը, Տիգրան Մարտիրոսյանը և Տիգրան Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում