
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՔՊ հանրային կապերի համակարգող, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Վերջինս հայտնեց, որ ՔՊ նախընտրական շտաբը համակարգելու են Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:
Սուրեն Պապիկյանը կլինի գլխավոր համակարգողը:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարգախոսն է ՝«Ապագա կա»: