
Հնդկական Տիրուպատի քաղաքում կորոնավիրուսով հիվանդ նվազագույնը 11 պացիենտ է մահացել շնչահեղձությունից: Եվս 5-ը ծայրահեղ ծանր վիճակում ու նույն ախտանիշներով գտնվում են հիվանդանոցում: Այս մասին հայտնում է The Indian Express-ը:
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում պացիենտները, որոնք միացված էին արհեստական շնչառական սարքերին, կարճ ժամանակահատված թթվածին չեն ստացել, քանի որ հիվանդանոցում դրա մատակարարման խնդիր է առաջացել:
Բուժհաստատությունը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, բուժվում է կորոնավիրուսով հիվանդ շուրջ 1000 պացիենտ:
Փաստի առթիվ Անդհրա Պրադեշ նահանգում հետաքննություն է անցկացվում։