
Սիրիային, առավել քան երբևէ, հարկավոր է կոնֆլիկտի քաղաքական լուծում, քանի որ այտեղ իրադրությունը սառել է՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում։ Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, փոխանցում է TASS-ը։
«Հուսով եմ՝ կկարողանանք հասնել այն բանին, որպեսզի սիրիացիների կողմից ղեկավարվող սահմանադրական հանձնաժողովն արդյունավետորեն աշխատի»,-նշել է նա՝ հավելելով, որ քաղաքական լուծման որոնումը բացարձակապես անհրաժեշտ է։