
Աշխարհում վերջին մեկ օրում ի հայտ է բերվել կորոնավիրուսի ավելի քան 600 հազար նոր դեպք (611 096)։ Սա նվազագույն ցուցանիշն է ապրիլի 12-ից վեր։ Այս մասին են վկայում Worldometers-ի տվյալները։
Նոր դեպքերի կեսից ավելին բաժին է ընկնում Հնդկաստանին (329 517): ԱՄՆ-ում հայտնաբերվել է 30 152 նոր դեպք, Բրազիլիայում՝29 240։
Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է 10 586 մարդ։
Աշխարհում մինչ օրս հաստատված դեպքերի թիվը հասել է 159.6 մլն-ի, մահվան դեպքերինը՝ 3․3 մլն-ի։