Առնվազն 50 մարդ, այդ թվում՝ երեխաներ, զոհվել են Հնդկական օվկիանոսում՝ Կոմորյան կղզիների մոտ: Այս մասին հայտարարել է Կոմորյան կղզիների դատախազը:
Նավը տեղափոխում էր 100 մարդ՝ Կոմորյան մայրաքաղաք Մորոնիից Անժուան կղզի: Ճանապարհին երկրի ամենամեծ կղզու՝ Գրանդ Կոմորից 3 կմ հեռավորության վրա այն բախվել է քարերին:










































