
Նիկա Մելիայի ազատ արձակմամբ սկսվում է վրացի ժողովրդի պայքարի նոր՝ նշանակալի փուլ։ Այսպես է արձագանքել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հիմնադրած ընդդիմադիր «Ազգային շարժման» առաջնորդի ազատ արձակմանը։ Այս մասին հայտնում է apsny.ge-ն։
«Ես ողջունում եմ Նիկա Մելիայի ազատ արձակումն ապօրինի բանտարկությունից: Հիանում եմ նրա սկզբունքայնությամբ և անզիջողականությամբ: Կարծում եմ, որ վրացի ժողովրդի պայքարի նոր՝ նշանակալի փուլ է սկսվում նրա ազատ արձակմամբ», – գրել է Սաակաշվիլին սոցցանցում:
ԵՄ ներկայացուցչի հաղորդմամբ՝ Մելիայի ազատ արձակման համար 40 հազար լարի գրավը հատկացրել է «Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը»։