«Ես ներողություն եմ խնդրում, եթե իմ մասով եղել է մասնակցություն ընտրակեղծիքների պրոցեսին»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտարարել է ԱԺ անկախ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը։ Նա նշում է, որ միշտ է պայքարել ընտրակեղծիքների դեմ, բայց և հիշում՝ 2017-ին ՀՀԿ-ի ձեռքում է եղել բոլոր լծակները, այդ թվում՝ արդարադատությունը, ուստի ԲՀԿ-ն էլ սեփական մեթոդներով է փորձել ՀՀԿ-ի «հախից գալ»։ Կտեսնե՞նք արդյոք Սերգեյ Բագրատյանին ընտրացուցակում և որ ուժի հետ, հարցին պատասխանում է՝ «Իմ քայլից» առաջարկ ունի, քննարկում են, բայց այդ առաջարկը Փաշինյանի կողմից չի եղել, այլ՝ պատգամավորների։