Sunday, 01 10 2023
Հոկտեմբերի տոնական օրերը
Ինչպե՞ս Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, միջազգային հետախուզման մեջ գտնվող Արայիկ Հարությունյանին հաջողվեց Հայաստան հասնել…
ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ
Մարուքյանը հակադարձել է Արցախից բռնի տեղահանվողներին փախստական չհամարող փորձագետին
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա օգնություն կուղարկի ՀՀ
Սամվել Շահրամանյանը կմնա Արցախում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցային նոր մեկնակետը լինելու է առանց Ռուսաստան
Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան
Այն, ինչ արեց Ռուսաստանն Արցախում, հայ ժողովրդից ու Հայաստանից վրեժ էր. Գիշատիչ Ալիևն էլ օգտվեց
Հայի ճակատագիրը աշխարհի խղճի վրա է
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով
Ստեփանակերտից Երևան են հասել Արցախի կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, զենքը վայր դրած զինվորականները
21:00
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
20:45
Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի կուսակցությունը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդ շրջանների վրա
Իրանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար
Գյումրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
Գիշերը ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
19:30
Շոլցը քննադատել է ԵՄ քաղաքականությունը
Հույզերը առաջ են բերում վարք, որն էլ հանգեցնում է հակառակորդի նպատակի իրականացմանը
Այդ հարցը վճռելու է ուժը
Հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը. Գարեգին Բ
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
18:15
Ֆրանսիայի ԱԺ-ում կասեցվել է Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամակամ խմբի գործունեությունը
Պատմությունն ու ժամանակը ցույց կտան՝ ինչպես կորցրեցինք Արցախը. հիմա կարևորը՝ ինչ անել
17:59
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Արմեն Գրիգորյանը մեկնել է Իրան
ԼՂ-ից բռնի տեղահանված 100․490 անձ արդեն Հայաստանում է
Քաղաքական կամք է պետք․ ՀՌԱՀ-ը կարող է ներկայացնել փաստարկներ՝ ռուսական ալիքները արգելելու համար

Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի իր քաղաքականությունը. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի իր քաղաքականությունը՝ ոչնչացնելով օկուպացված տարածքներում հայկական գերեզմանները և գերեզմանաքարերն օգտագործելով որպես շինանյութ՝ ճանապարհների կառուցման նպատակով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Հայկական գերեզմանների ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում հայ ժողովրդի, նրա ստեղծած արժեքների և հիշողության նկատմամբ Արդբեջանի ղեկավարության և հասարակության համատարած ատելությունն ու անարգանքը։

Նրանց այս գործելաոճը մեզ համար նորություն չէ, մենք բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի վայրագություններին՝ ուղղված Արցախի տարածքում հայ ժողովրդի կյանքի, սեփականության, պատմական արժեքների և հիշողության դեմ։ Ադրբեջանի հանցագործ վարքագծի նպատակը հստակ է․ ոչնչացնել օկուպացված տարածքներում հայության բազմադարյա գոյության մասին վկայող ցանկացած հետք ու ապացույց։

Միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերով սահմանվում է, որ հակամարտող կողմերը պետք է հարգանք ցուցաբերեն իրենց վերահսկողության տակ հայտնված գերեզմանների նկատմամբ, պետք է տարբերակիչ նշաններով առանձնացնեն գերեզմանավայրերն ու ապահովեն դրանց պահպանումը։

Հայկական գերեզմանների պղծմամբ ու ոչնչացմամբ Ադրբեջանը կոպտորեն խախտում է ոչ միայն սովորույթային իրավունքի նորմերը, այլ նաև անձի արժանապատվության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը։

Ադրբեջանին պետք է ստիպել կատարելու իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, և այդ հարցում միջազգային կազմակերպություններն ունեն առաջնային պարտավորություն և առաքելություն։ Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող հանցագործությունները չպետք է անպատիժ մնան և միջազգային հանրությունը պետք է հստակ գիտակցի սա»,- գրել է ԱՀ ՄԻՊ-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում