
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են խստացնել պատիժը ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ժան Կաստեկսը, փոխանցում է TASS-ը։ Ոստիկանի կամ ժանդարմի նկատմամբ իրականացված հանցագործության համար բանտարկության ժամկետը կհասցվի 30 տարվա։ Կսահմանափակվեն նաև հնարավորությունները՝ պատժաժամկետի կրճատման համար։
«Ֆրանսիացիների անվտանգությունը եղել է, կա և մնում է կառավարության առաջնահերթությունը։ Որպեսզի ավելի լավ պաշտպանենք մեզ պաշտպանողներին, ես ստանձնել են կոնկրետ պարտավորություններ մեր ոստիկանության ներկայացուցիչների առջև»,-գրել է Ֆրանսիայի վարչապետն իր թվիթերյան էջում։
Երկուշաբթի երեկոյան Կաստեկսն ընդունել էր ոստիկանների արհմիությունների ներկայացուցիչներին, ովքեր անհանգստացած են իրավապահների վրա հաճախացած հարձակումներով։