Thursday, 18 04 2024
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Դումանյանը հանդիպել է ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Երևանի պետական համալսարանում հանդիպել է գիտական խորհրդի անդամների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Վահրամ Դումանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխությունները` հոգաբարձուների խորհրդի անդամների թվի և կողմերի ներկայացվածության համամասնության վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ դիմելով գիտական խորհրդի անդամներին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ԵՊՀ կանոնադրությունում փոփոխություն կատարելու նպատակը Մայր բուհում կառավարման հնարավոր վակուումը բացառելն է: Ներկայացնելով խնդրի նախապատմությունը` Դումանյանը նշել է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գևորգ Մուրադյանի հրաժարականից հետո՝ ՀՀ վարչապետի որոշմամբ 2020 թվականի դեկտեմբերի 24-ին, համալրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը` առանց նախագահի, քանի որ նախագահի ընտրությունը, համաձայն կանոնադրության, պետք է կատարեր խորհուրդը:

Սակայն 2021 թվականի հունվարի 29-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում նախագահ չի ընտրվել: Առաջադրված երկու թեկնածուներից որևէ մեկը բավարար թվով «կողմ» ձայներ չի ստացել: Դրանից հետո խորհրդի անդամները նախաձեռնել են աշխատակարգի փոփոխություն, որի նպատակն էր` խորհրդի քարտուղարին օժտել նախագահի ընտրությունը կազմակերպելու կառավարչական լիազորությամբ:

«Ես անձնապես այն կարծիքին եմ, որ դրա անհրաժեշտությունն անգամ չկար, որովհետև խորհուրդը կարող էր հաջորդ անգամ ևս նիստ գումարել` նույն ընթացակարգով, ինչ առաջին անգամ և ընտրել նախագահ: Ինչևէ, աշխատակարգում կատարված փոփոխության տեքստը, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, խորհրդի անդամների քվեարկությունից հետո խմբագրվել և փոփոխվել էր: ԵՊՀ կայքում հրապարակվել էր փաստաթուղթ, որը չէր քննարկվել ու չէր քվեարկվել: Այսքանն էլ դեռ բավական չէ, հաջորդաբար հրավիրվել էր խորհրդի նիստ, որի օրակարգում հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարց ընդհանրապես ներառված չէր, որն այդ պահին ամենագլխավորն էր բուհի հետագա բնականոն աշխատանքի համար»,- նշել է նախարարի պաշտոնակատարը և հավելել, որ աշխատանքային ոչ բարենպաստ մթնոլորտը, ի վերջո, հանգեցրել է մի վիճակի, երբ հրաժարական են ներկայացրել խորհրդի 32 անդամից 16-ը՝ հիմնականում հիմնադրի և լիազոր մարմնի կողմից ներկայացվածները: Ըստ էության, ԵՊՀ խորհուրդն այժմ լուծարված է:

ԿԳՄՍ նախարարությունից նաև հայտնում են, որ այդ ընթացքում հրաժարական է ներկայացրել նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը` խնդրելով սույն թվականի մայիսի 17-ից իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից: Վահրամ Դումանյանի խոսքով, որպեսզի ԵՊՀ-ում կառավարման վակուում չստեղծվի, Մայր բուհը գոնե պետք է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ունենա, իսկ դրա համար պետք է ձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, որն իրավասու է ընտրել ռեկտորի պաշտոնակատար: Հենց այդ խնդիրը նկատի առնելով` ԿԳՄՍ նախարարությունը հրատապ կարգով նախաձեռնել է կանոնադրական փոփոխությունները և սահմանել խորհրդի կազմի ձևավորման նոր սկզբունք, ըստ որի՝ հիմնադիրը պետք է ունենա առավելագույն ներկայացվածություն` 55 տոկոս: Խորհրդում ընդգրկված մյուս երեք կողմերից լիազոր մարմինն ու դասախոսական կազմը ներկայացված են 10-ական, իսկ ուսանողությունը` 25 տոկոսով: Նախկինում բոլոր կողմերը ներկայացված էին 25-ական տոկոս համամասնությամբ, որը, ինչպես ցույց տվեց փորձը, ճգնաժամային փուլում խոցելի էր:

Պատասխանելով գիտական խորհրդի անդամների` համամասնությունները փոխելու վերաբերյալ հարցին, Դումանյանը նշել է. «Իմ կարծիքով` հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ: Պետք է լինեն ոչ թե ուսանողներ և դասախոսներ, այլ հոգաբարձուներ, որոնք պետք է ունենան ֆինանսական և գործնական լայն հնարավորություններ, որպեսզի իրենց որոշումներով հնարավոր լինի լրջագույն փոփոխություն կայացնել տվյալ հիմնադրամում»:

Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ կատարված փոփոխությունը գործող որևէ իրավակարգավորման չի հակասում: Նա նաև համոզմունք է հայտնել, որ պետական բուհի հիմնադիրը, անկախ այն հանգամանքից, թե ով է տվյալ պահի իշխանությունը, պետք է ուժեղ լինի և իր կողմից հիմնադրված բուհում ունենա որոշում կայացնելու հնարավորություն` չմիջամտելով մասնագիտական հարցերին, չխոչընդոտելով ակադեմիական ազատությանը և բուհական ինքնավարությանը:

ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխության առնչությամբ ԵՊՀ գիտական խորհուրդը տարածել է հայտարարություն` դիմելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և առաջարկելով հարցը ներկայացնել Սահմանադրական դատարանի քննարկմանը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է, որ բարձր դատարանի որոշումները, իհարկե, չեն կարող քննարկվել, սակայն մինչ այդ ձեռնարկվել է քայլ` այս պահին առաջացած հրատապ խնդրի լուծման նպատակով` բացառելու ԵՊՀ-ի կառավարման փակուղին:

«Ես համոզված եմ, որ մենք բոլորս ունենք մեկ ընդհանուր նպատակ` նպաստել ԵՊՀ զարգացմանը: Միգուցե տարբեր են մեր պատկերացրած ճանապարհները, սակայն նպատակը, վստահ եմ, ընդհանուր է»,- նշել է Դումանյանը:

Գիտական խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը փաստել է, որ հրաժարական ներկայացնելն իր անձնական որոշումն է եղել, չի պատրաստվում դիմումը հետ վերցնել, սակայն պատրաստ է մինչև հոգաբարձուների խորհրդի ձևավորումը կատարել պաշտոնակատարի պարտականությունները:

Գիտխորհրդի անդամները նախարարի պաշտոնակատարին ուղղել են խորհրդի ձևավորման նոր կարգին առնչվող մի շարք հարցեր, ներկայացրել առաջարկություններ և մտահոգություններ` ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում