Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԱԺԲ-ն՝ Տ․ Խզմալյանի և Ա. Վարդանյանի հայտարարության վերաբերյալ

Ազգային-Ժողովրդավարական բեւեռի ֆբ-յան էջը հայտարարություն է տարածել․ Այն ներկայացնում ենք ստորև․

«Հարգանքով ենք վերաբերվում ԱԺԲ խորհրդի կազմից դուրս գալու վերաբերյալ Տիգրան Խզմալյանի և Արկադի Վարդանյանի որոշմանը։

Միևնույն ժամանակ՝ մեզ համար առնվազն տարակուսելի են խորհրդի կազմից դուրս գալու դրդապատճառի վերաբերյալ նրանց մեկնաբանությունը, ինչպես նաև խորհրդի գործունեությանը տված գնահատականները։

Մասնավորապես՝ նրանք որպես ԱԺԲ խորհուրդը լքելու հիմնական դրդապատճառ են նշում ընտրություններին մասնակցության հարցը։

Մինչդեռ ԱԺԲ խորհուրդը, նաև Տիգրան Խզմալյանի և Արկադի Վարդանյանի մասնակցությամբ կայացված որոշմամբ մշտապես հայտարարել է, որ պատրաստ է բոլոր սցենարներին, բնականաբար՝ նաև ընտրություններին։

Անշուշտ, դրանք որպես ԱԺԲ հռչակագրով սահմանված նպատակին հասնելու միջոց ծառայեցնելու համար։

Պարզապես խորհուրդը մինչ պաշտոնապես արտահերթ ընտրությունների նշանակումը նպատակահարմար չի համարում որոշում կայացնել դրանց մասնակցելու հարցի վերաբերյալ։

Տրամաբանությունը հուշում է, որ կան այլ, իրական դրդապատճառներ։ Իսկ թե որոնք են այդ իրական դրդապատճառները, ցույց կտա ժամանակը։

Հարկ ենք համարում նաև արձանագրել, որ ԱԺԲ-ն ձևավորել է ոչ թե չորս գործիչ, այլ հասարակական-քաղաքական գործիչների շատ մեծ շրջանակ, իսկ ԱԺԲ խորհուրդը կոլեգիալ մարմին է և նրա որոշումները կայացվում են բոլոր անդամների մասնակցությամբ կոլեկտիվ քննարկումների, այլ ոչ թե նրա այս կամ անդամի առանձնահատուկ ներբերման շնորհիվ։

Ափսոսում ենք, որ այս դժվարին պահին մեր գործընկերները լքում են ԱԺԲ խորհուրդը, սակայն հաջողություն ենք ցանկանում նրանց՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։

ԱԺԲ բոլոր մասնակիցներին, աջակիցներին և համակիրներին կոչ ենք անում ավելի ամուր կերպով համախմբվել և մայիսի 14-ին միասնաբար մասնակցել մեր հերթական հանրահավաքին, որի ժամանակ նաև կհայտարարենք ընտրությունների վերաբերյալ խորհրդի որոշման մասին։

Վերահաստատում ենք, որ ԱԺԲ-ն գաղափար է, իսկ մեր ընթացքը՝ անկասելի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում