Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

44-օրյա պատերազմն ու ավելի քան քառորդդարյա ակոսը

Արցախի դեմ 44-օրյա պատերազմից հետո ձևավորվել է եզրակացությունների մի փակ շրջան կամ օղակ, որտեղ շոշափվում է հետևյալ իմաստը, թե պատերազմն ու զոհերը հետևանք էին ժամանակին չփոխզիջելու: Ընդ որում, այստեղ բաց է թողնվում մի շատ էական նրբերանգ: Բանն այն է, որ չեն բերվում օրինակներ, թե երբ է Ադրբեջանը եղել փոխզիջման պատրաստ, և դա տեղի չի ունեցել միայն Հայաստանի պատճառով: Փոխարենը, կան մի շարք օրինակներ, սկսած ասենք Քի Վեսթից, մինչև Կազան, երբ հենց Ադրբեջանի կոշտ և պահանջատեր դիրքորոշումն է բերել կարգավորման գործընթացի փակուղու, պայմանավորվածությունների չեղարկման: Սակայն, այստեղ էլ մենք կհանգենք թերևս պարզունակ, միագիծ եզրակացության, թե այդ Ադրբեջանն է, որ պատրաստ չէր փոխզիջման և դա էլ բերեց փակուղու: Խնդիրն այն է, որ այդօրինակ գնահատումները քաղաքականապես անհամարժեք են արցախյան հարցի աշխարհաքաղաքական բովանդակությանն ու տրամաբանությանը, տարիների ընթացքում դրա տրանսֆորմացիային, Արցախի հարցի և ընդհանրապես Կովկասի շուրջ իրավիճակի տրանսֆորմացիային:

Հայաստանը Արցախի հարցում իր քաղաքականությամբ ակոսում է հայտնվել ոչ միայն այն պատճառով, որ կառավարվել է խիստ անարդյունավետ, պետական համակարգը դարձնելով ընդամենը կոռուպցիոն բուրգի ցուցանակ: Հայաստանը տանուլ է տվել քաղաքական «էլիտաներում» արցախյան հարցի ըստ էության ընկալման իմաստով, հենց այդ մակարդակից սկսած: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում իհարկե ոչ պակաս, բազմակի ավելի կոռումպացված «էլիտան» գնահատել է իրավիճակը առավել ռացիոնալ, հասկանալով թերևս, որ, առկա է Կովկասում ազդեցության աշխարհաքաղաքական պայքար և այդ պայքարում հակամարտ գոտիները առիթ են, ոչ թե պատճառ, այդ թվում Արցախը: Այդ պայքարի գերակա խաղացողներին չեն հետաքրքրում փոխզիջումներ, եթե դրանք չեն տեղավորվում ազդեցության համար պայքարի սեփական խաղում: Ի տարբերություն հայկական «էլիտաների», ադրբեջանցիները պատրաստվել են պատերազմի և ոչ թե այն նկատառումով, որ իրենք են դարձնելու պատերազմը անխուսափելի, այլ՝ որ աշխարհաքաղաքական դիմակայության տրամաբանությունն է խիստ հավանական դարձնելու իրավիճակը, երբ ռեգիոնալ երկրները հարկադրված են լինելու ներքաշվել պատերազմի մեջ: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում «համոզված» չեն եղել, որ Ռուսաստանը թույլ չի տալու մեծ պատերազմ իր կենսական գոտի Կովկասում: Ահա այդ մակարդակում, Արցախի հարցի աշխարհաքաղաքական համատեքստի ընկալման, թյուրընկալման մակարդակում է, որ Հայաստանը մտել է ոչ համարժեք ակոս և շարժվել այդ ուղով: Ընդ որում, այստեղ իհարկե մեղմ ասած բավականին հեշտ, ըստ այդմ նաև անարդարացի է գնահատել իրավիճակը հետին թվով խելացիության «կանխավարկածով»: Առավել ևս, որ խնդիրը որևէ մեկին տասնամյակներ առաջ թույլ տրված վրիպումների մեղավոր արձանագրելն ու կնքելը չէ, այլ ընդամենը վրիպումները հասկանալն ու դրանք չկրկնելը: Բայց, այստեղ է նաև խնդիրը, որ ներկայումս Հայաստանում առկա է քաղաքական, մեդիա-փորձագիտական հանրույթի մի շերտ, որը փորձում է Հայաստանում վերարտադրել այդ վրիպումներն ու թյուրընկալումները, ինչը կարող է դառնալ հետագա ընթացքում նոր խնդիրների գեներացման հիմք, դարձյալ լինելով աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների տրամաբանությունից շեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում