Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի

Ինչ կանեն Բաքվում Լավրովին, կամ ինչ կանի Լավրովը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին ժամանում է Բաքու, որտեղ բանակցություն կվարի Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: Մայիսի 5-6-ին Լավրովը Երևանում էր և բանակցում էր Հայաստանի արտգործնախարարի ու վարչապետի հետ: Երևանյան բանակցությունների արդյունքում ակնառու էր այն, որ Արցախի հարցում բանակցային գործընթացի հետագա առաջնահերթությունների վերաբերյալ Երևանի ու Մոսկվայի մոտեցումները տարբեր են: Երևանը հայտարարեց, որ Արցախի բանակցային գործընթացը պետք է վերականգնվի կարգավիճակի և տարածքների դեօկկուպացիայի առաջնահերթությամբ:

Լավրովը ներկայացնելով իրենց մոտեցումը, արեց ոչ միայն տարբեր, այլ նույնիսկ տարօրինակ արտահայտություն այն մասին, թե պետք չէ «քաղաքականացնել» նոյեմբերի 9-ից հետո գործընթացը: Լավրովը այդ հայտարարություններն անում էր տողատակում թափանցիկ դիմելով Վաշինգտոնին և Փարիզին, որոնք բաց խոսում են կարգավիճակի և տեղահանվածների վերադարձի խնդրի մասին: Նա կրկնեց դեռևս նոյեմբերի 9-ից հետո Պուտինի արտահայտած միտքը, թե կարգավիճակի հարցն անորոշ է, բայց նպատակահարմար են դիտարկում դա թողնել ապագային, քանի որ խաղաղ համակեցության հարցերը լուծելու պարագայում ավելի հեշտ կլինի քննարկել կարգավիճակի հարցը:

Ռուսաստանն իհարկե տողատակում, ոչ բացահայտ, սակայն թափանցիկ կերպով ազնվորեն «խոստովանում» է, որ ի վիճակի չէ զբաղվել Արցախի հարցի բանակցային գործընթացով, որովհետև այդտեղ բնականաբար ինքնաբերաբար առաջին պլան է գալիս կարգավիճակի հարցը՝ հատկապես պատերազմով այսպես ասած տարածքների հարցը փակելուց հետո, իսկ Մոսկվան այդ դեպքում արժանանալու է Բաքվի դժգոհությանը, հավելյալ՝ այդ դժգոհության Անկարայի հովանիով: Եվ քանի որ Մոսկվան չունի բավարար ազդեցություն Բաքվի վրա՝ կարգավիճակի հարցի շուրջ բանակցային սեղան բերելու համար, գործադրում է կամ փորձում է գործադրել իր ազդեցությունը, որպեսզի չսկսի բանակցային գործընթաց, կամ չկապիտալիզացվի կարգավիճակի հարցի շուրջ Երևանի, Վաշինգտոնի և Փարիզի որոշակի ընդհանուր շահը: Երևանն իհարկե շարունակում է խոսել կարգավիճակի առաջնահերթության մասին, և սրա կարևորությամբ հանդերձ ակնառու է, որ Հայաստանում գրեթե չկա խոսակցություն Վաշինգտոնի և Փարիզի հայտարարությունների մասին, հայկական քաղաքականությամբ դրանց կապիտալիզացիայի հնարավորության մասին: Ավելին, արվում է ամեն ինչ, այդ մասին ռացիոնալ, առանց հակադիր ծայրահեղությունների խոսք ծավալելու ունակ քաղաքական ուժերի ձայնը ընտրական գործընթացին ընդառաջ լռեցնելու և երկուստեք ծայրահեղ մոտեցումների գերակայություն ապահովելու համար, որոնք սնուցելով միմյանց, թույլ կտան ապահովել Հայաստանի քաղաքական դաշտում առկա ուժերի հարաբերակցության կամ ստատուս-քվոյի պահպանումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում