Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Հայտնաբերվել է կապը տղամարդկանց ճաղատության և COVID-19-ի հանդեպ խոցելիության միջև

Ամերիկացի և իտալացի կենսաբանները պարզել են, որ գեների փոփոխությունները, որոնք մեծացնում են տղամարդկանց ճաղատության հավանականությունը, զգալիորեն մեծացնում են նրանց մոտ կորոնավիրուսով վարակվման և COVID-19-ի ծանր ձևերով հոսպիտալացման հավանականությունը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական մաշկաբանական և վեներոլոգիական հանրության մամուլի ծառայությունը:

Ուհանում SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակի բռնկման առաջին օրերից բժիշկները սկսել էին նկատել, որ վիրուսի առաջացրած հիվանդությունը շատ ավելի հաճախ է վարակում և խլում տղամարդկանց կյանքը, քան կանանց։

Սկզբում սա կապում էին այն բանի հետ, որ տղամարդկանց թոքերի բջիջները շատ ավելի մեծ քանակությամբ ACE2 ռեցեպտորի մոլեկուլներ են պարունակում, որոնք վիրուսն օգտագործում է վարակման համար, քան կանանց մոտ։ Այնուհետև մասնագետների կարծիքները կիսվեցին։

Հռոմի Մարկոնի համալսարանի պրոֆեսոր Էնդի Գորենը և նրա գործընկերները պատահմամբ հայտնաբերել են մինչ այս անհայտ բիոմարկեր, որը թույլ է տալիս առանձնացնել այն տղամարդկանց, որոնք ավելի խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ։ Մասնագետներն այդ բացահայտումն արել են՝ ուշադրություն դարձնելով այն բանի վրա, որ կորոնավիրուսի ծանր ընթացքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված տղամարդկանց 80 %-ը տարբեր տեսակի ճաղատություն են ունեցել։

Նրանք ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել 65 պացիենտներից և ուսումնասիրել դրանց կառուցվածքը։ Վերլուծությունը ցույց է տվել, որ տղամարդկանց հոսպիտալացման հավանականությունը կախված է եղել ոչ միայն նրանց մազերի վիճակից, այլև նրանից, թե որքան, այսպես կոչված, CAG-կրկնություններ են առկա AR գենում, որը պատասխանատու է տեստոստերոնի և տղամարդկանց այլ սեռական հորմոնների մոլեկուլներին բջիջների արձագանքի համար։ Որպես կանոն, որքան շատ նման հատվածներ է պարունակում AR գենը, այնքան շատ են դրա կրողները ենթարկվում ճաղատության։

Պարզվել է, որ նման կախվածություն կա նաև այդ կրկնությունների երկարության և կորոնավիրուսի ծանր ընթացքով վերակենդանացման բաժանմունք ընկնելու միջև։ Այդ կապի հստակ բնույթը դեռևս հայտնի չէ, սակայն կենսաբանները ենթադրում են, որ դրա գոյությունը բացատրվում է նրանով, որ կորոնավիրուսի առանցքային «հանցակիցներից» մեկի՝ TMPRSS2 ֆերմենտի ակտիվության մակարդակը ուղղակիորեն կախված է AR գենի կառուցվածքի տատանումներից:

Կենսաբանների կարծիքով, վարակի այս հատկությունը կարելի է օգտագործել ոչ միայն SARS-CoV-2-ի հանդեպ առավել խոցելի հիվանդներին հայտնաբերելու համար, այլ նաև վիրուսի դեմ պայքարելու համար՝ ճնշելով TMPRSS2- ի աշխատանքը այնպիսի դեղամիջոցներով, որոնք նվազեցնում են AR գենի ակտիվությունը:

Նման նյութերով փորձարկումների առաջին արդյունքները պրոֆեսոր Գորենը և նրա գործընկերները մտադիր են առաջիկայում ներկայացնել հանրությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում