Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

ՀՀԿ-Վանեցյան դաշինքն ու 2016-ի հուլիսի դրամատիկ օրերը

Արթուր Վանեցյան-ՀՀԿ դաշինքի կազմավորումն ու այդ ձևաչափով արտահերթ ընտրությանը մասնակցությունը արժանացավ մեդիա-փորձագիտական հանրույթի ուշադրությանը, մասնավորապես ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի ավելի վաղ արած այն հայտարարությունների համատեքստում, թե բացառվում է նախկինների վերադարձ: Այս օրերին մեդիատիրույթում հենց դրա հետ կապված հարցերն են նաեւ, որ հնչում են հաճախ: Ի դեպ, այդ իմաստով պետք է նկատել, որ իրավիճակը խորքային առումով թերևս միարժեք չէ, հատկապես, եթե հղում անենք այն իրողությունից, որ նախկին կառավարող համակարգի առանցքային կամ առավել նշանակալի դեմքերի քաղաքական աշխուժությունը թերևս ավելի արգելակում է այդ համակարգի որևէ վերադարձի կամ վերարտադրման հնարավորություն, քան նպաստում դրան: Օրինակ, պատկերացնենք իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը չեն զբաղվում աշխույժ քաղաքականությամբ, նրանք չկան քաղաքական գործընթացներում, նրանք հեռու են, չեն զբաղվում քաղաքական իրավիճակի մեկնաբանություններով և այլն: Այդպիսի իրավիճակում նախ ամբողջությամբ փոխվում է ներքաղաքական պայքարի տրամաբանությունը և մրցակցային միջավայրի կառուցվածքը, բավականին բարձրացնելով մրցակցության աստիճանը գործող քաղաքական մեծամասնության համար: Ըստ այդմ, որքան աշխույժ է նախկին համակարգը իր առանցքային դեմքերով, այդքան թերևս աշխուժանում է այդ համակարգի հանդեպ խորը անվստահություն տածող հանրային դիմադրունակությունը:

Միևնույն ժամանակ, կա մեկ այլ հանգամանք: Ակնառու է, որ ՀՀԿ-Արթուր Վանեցյան դաշինքը որքան պայքարելու է գործող իշխանությանը հեռացնելու համար, ինչպես հավաստիացնում է, նույնքան էլ կամա, թե ակամա պայքարելու է օրինակ նույն նպատակը հռչակած, և միաժամանակ նույն ընտրազանգվածը ունեցող Ռոբերտ Քոչարյանի ու նրա դաշինքի դեմ: Այլ կերպ ասած, ՀՀԿ դաշինքը ակնհայտորեն խանգարելու է Ռոբերտ Քոչարյանի դաշինքին, որքան էլ խոսվում է, որ խորհրդարան անցնելու դեպքում նրանք կարող են կազմել միասնական ուժ: Մինչ այդ, նրանք դեռ պետք է լուծեն խորհրդարան անցնելու հարցը, ինչի համար էլ խորքային պայքարը լինելու է ոչ թե իշխանության, այլ միմյանց դեմ: Այդ ամենով հանդերձ, առկա իրավիճակում կա թերևս մի հետաքրքիր նրբերանգ, այդ ներքին հարաբերությունների մեխանիկան պատկերացնելու համար: Երբ դիտարկվում է ՀՀԿ-Հայրենիք կամ Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի դաշինքը, թերևս արժե հիշել Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին տարիների առանցքային և դրամատիկ դրվագներից մեկը՝ 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավումը:

Մեծ հաշվով, Հայաստանի շուրջ ներքին ու արտաքին զարգացումների փոթորիկը վճռորոշ փուլ է մտել հենց 2016 թվականի իրադարձությունների շղթայով, որոնցում հուլիսյան դեպքերը անշուշտ նշանակալիներից և առ այսօր թերևս ամենախորհրդավորներից մեկն է: Ընդ որում, դրա մասին է վկայում անգամ այն, որ ներկայումս միմյանց հասցեին խիստ և սուր արտահայտություններ են անում և լարված հարաբերություն ունեն անգամ գունդը գրաված զինված խմբի անդամները: Թերևս երկրորդական չէ հանգամանքը, որ ՊՊԾ գնդի շուրջ իրավիճակի հանգուցալուծման գործում ներգրավված ԱԱԾ առանցքային պաշտոնյաներից էր Երեւանի վարչության պետ Արթուր Վանեցյանը, որը երկու տարի անց թավշյա հեղափոխությունից հետո պետք է դառնար ԱԱԾ պետ: Սակայն, ուշագրավ դետալները թերեւս չեն սահմանափակվում լոկ դրանով: Բանն այն է, որ համացանցում փորձեցի փնտրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը հուլիսյան դեպքերի կապակցությամբ, երբ դրանք ծավալվում էին Երևանում: ՊՊԾ գնդի գրավումը դատապարտում էին ամենատարբեր գործիչներ, որոնք ունեին ընդդիմադիր դիրքավորում, այդ թվում օրինակ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, բայց կարծես թե չի մտաբերվում երկրորդ նախագահի դատապարտման արձագանք: Փոխարենը համացանցում է այդ օրերի նրա արձագանքը, որ տեղի ունեցածը պետք է ահազանգ լինի իշխանության, ասել է թե՝ Սերժ Սարգսյանի համար: Հայաստանի ներքաղաքական զարգացումները հաճախ, կամ գերազանցապես հնարավոր է առավելագույնս ամբողջական ընկալել միայն ժամանակի և տարածության լայն ընդգրկումով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում