Ռուսաստանի մայրաքաղաքի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»- ն:
Շքերթը ղեկավարում է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, շքերթը ընդունում է պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
Զորահանդեսի շրջանակներում հանդիսավոր երթով Կարմիր հրապարակում կանցնեն ավելի քան 12 հազար զինծառայողներ, ավելի քան 190 միավոր ռազմական տեխնիկա: Սպասվում է, որ մայրաքաղաքի երկնքում 76 ուղղաթիռ և ինքնաթիռ կթռչի։