Մենք ոչ թե պետք է կարողանանք հաշտվել պարտության մտքի հետ, այլ հակառակը, պետք է կարողանանք ստարտ տանք, ազդարարենք դեպի նոր հաղթանակների գնալու մեր միտքը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանկ» զբոսայգում լրգրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պտգամավոր Միքայել Մելքումյանը:
Ես չեմ պատրաստվում հաշտվել պարտության հետ: Այսօրվա միտքն այն է, որ գտնենք այն բանաձեւը, որմեզ տանում է դեպի նոր հաղթանակ: Մենք չպետք է հաշտվեք, Շուշին պետք է լինի հայկական, Հադրութը պետք է մերը լինի: Մեր երկրի նոր օրակարգը պետք է ձեւավորի նոր իշխանությունը: Հունիսի 20-ից հետո Հայաստանում պետք է լինի նոր իշխանություն»,-ասաց նա: