Friday, 29 03 2024
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան

Շուշիի վրեժը՝ վերադարձնել պետությանը հաղթողի կարգավիճակը

Շուշիի ազատագրումից 29 տարի անց մենք ունենք Շուշիի կորուստ: Մայիսի 9-ը դիմավորում ենք ոչ թե հաղթանակի հպարտությամբ, այլ կորստի ցավով: Եվ խոսելը այսօր չափազանց դժվար է: Եվ խոսել թերևս պետք էլ չէ: Այսօր արդեն է լռել: Պետք է լուռ սգալ մեր երիտասարդների կորուստը, պետք է ուժով կրել պատերազմի մյուս կորուստները, և պետք է գործել՝ գործել պետությունը այդ ակոսից դուրս բերելու և ինքնիշխանության ու արդիականության ճանապարհի վրա դնելու համար:

Ի վերջո, այն իրավիճակը, որի առաջ կանգնած ենք այսօր, հետևանքն է այն բանի, որ մենք մոտ երեք տասնամյակ միայն խոսել ենք, ասել ենք գեղեցիկ բաժակաճառեր, նաև հաղթանակի Եռատոնի առիթով ասել ենք պաթետիկ ճառեր, իսկ այդ ամենից դուրս՝ իրական կյանքում, մենք ուղղակի սպառել ենք հաղթանակը: Այն գործի, ռազմա-քաղաքական գործոնի, պետականության զարգացման, արդիականացման, համաշխարհային կյանքում տեղի և դերի արձանագրման միջոց ու ելակետ դիտարկելու փոխարեն, մենք մոտ երեք տասնամյակ այն դիտել ենք պրիմիտիվ պաթոսի աղբյուր, իսկ պետական ընթացքի համար պատասխանատու «էլիտան»՝ անձնական հարստության ու իշխանության աղբյուր: Դա է պատճառը, որ երեք տասնամյակ անց մենք հայտնվել ենք մեզ՝ Հայաստան-Արցախին սպառնացող ուժգին մարտահրավերների համեմատ գրեթե անպատրաստ վիճակում:

Հետպատերազմյա վերականգնումը առաջին հերթին պահանջում է, մեր զոհերի հիշատակի խնկարկումից զատ, հանուն նրանց հիշատակի նաև վերագտնել այն ոգին, որով հենց նրանք իրենց կյանքն էին զոհաբերում հանուն Հայաստանի և Արցախի և հանուն այդ սուբյեկտության: Երբ այժմ մենք հաճախ խոսում ենք՝ այն էլ առավելապես քաղաքական ինչ-ինչ նեղ նկատառումներով, որ Հայաստանը այլևս սուբյեկտ չէ, պետք է գիտակցենք, որ այդպես մենք իմաստազրկում ենք մեր հազարավոր նահատակների կյանքի գինը և հիշատակը: Նրանք գնացել են հայրենիքի պաշտպանության համար անձնազոհ կռվի, հենց այդ հայրենիքի սուբյեկտության համար: Հետևաբար այդ ամենը վեր է ցանկացած քաղաքական խնդրից:

Աշխարհում շատ քիչ հանրություններ ու պետություններ կան, որոնք ձգտում են գործնականում պատերազմի հավերժական պատրաստության կամ ռազմական հաղթանակի հավերժական պատրաստության կենսառեժիմի, միայն բացառիկ պետությունների և հանրությունների դա կարող է, այսպես ասած, հաճույք պատճառել կամ լինել կամավոր ընտրություն: Բայց քանի որ մենք գործ ունենք հենց այդպիսի, վատ իմաստով «բացառիկ» հարևան պետության իշխանության հետ մենք ստիպված ենք ապրել ռազմական հաղթանակի մշտական պատրաստության ռեժիմով: Միայն դա մեզ թույլ կտա պահպանել թեկուզ այդ հարաբերական կայունությունը:

Արցախյան երկրորդ պատերազմից հետո մենք այլ առաջնահերթություն չունենք, Հայաստանն այլ օրակարգ չունի։ Մեզ անհրաժեշտ է ոտքի կանգնել, զարգանալ, կրթվել, արդիականանալ։ Իհարկե, այդ կենսառեժիմը մեզնից խլում է ահռելի ռեսուրսներ՝ թե՛ մարդկային, թե՛ նյութական, որոնք կարող էին ծառայել ավելի ստեղծարար նպատակների: Սակայն մյուս կողմից մենք այդ ռեսուրսները չհատկացնելու դեպքում չենք կարող ապահովել ստեղծարար այլ նպատակների իրականացման միջավայր: Այդ ռեսուրսներն են, որ մեզ թույլ են տալիս զսպել Ադրբեջանին, ու թույլ են տալու զսպել, որպեսզի մենք կարողանանք արդեն «թիկունքում» իրացնել մեր ստեղծարար ներուժը: Այդ իմաստով, մենք թերևս պետք է քիչ խոսենք պատերազմի մասին, քիչ հիշեցնենք միմյանց այդ մասին: Մենք չպետք է ունենանք միմյանց այդ մասին հիշեցնելու կարիքը, առավել ևս այժմ և հետագայում, եթե մենք մտադիր ենք կառուցել նոր տնտեսա-քաղաքական համակարգ: Եթե մենք ունենք այդ ինքնահիշեցումների կարիքը, ուրեմն դա արդեն իսկ նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ: Հետևաբար, իբրև հանրություն ու պետություն մեր նպատակը պետք է լինի պատրաստվել հաղթանակի՝ պատերազմի մասին քիչ խոսելով:

Հայաստանը պետք է մշտապես պատրաստ լինի մի սցենարի՝ Բաքվի պատերազմի մտադրությանը: Եվ այդ առումով Ադրբեջանի որևէ քայլ մեկնաբանելիս, թերևս, ավելորդ է ցուցաբերել «հեռատեսություն» ու ասել, թե դա պատերազմի պատրաստվելու քայլ է: Ադրբեջանը, եթե որևէ քայլ չանի էլ, մենք, որպես հասարակություն ու պետություն, պետք է մշտապես գիտակցենք՝ Բաքուն պատրաստ է պատերազմի: Ոչ թե պատրաստվում է, այլ արդեն պատրաստ է: Պարզապես փորձում է անընդհատ ավելացնել իր պատրաստվածությունը:

Այդտեղ է խնդիրը, որ Ադրբեջանը պատերազմի պատրաստ է՝ չի պատրաստվում: Պարզապես Հայաստանը պետք է այնքան զարգանա, որ Ադրբեջանի մտքի ծայրով չանցնի, որ կարող է կամ պատրաստ է հաղթել Հայաստանին ու Արցախին: Բաքվի գործողությունները պետք է դիտարկել այդ համատեքստում՝ Հայաստանի ու Արցախի նկատմամբ հաղթանակի պատրաստվելու համատեքստում: Ըստ այդմ, զսպել պատերազմը, նշանակում է թույլ չտալ Ադրբեջանին ունենալ հաղթելու անգամ պատրանք: Բանն այն է, որ Բաքուն կարող է ունենալ պատրանք, ինչպես 2020թ․ սեպտեմբերին, որ կարող է հաղթել: Ըստ այդմ՝ մենք իրավունք չունենք անգամ պատրանք թույլ տալու, հակառակ դեպքում Բաքվին ուշքի բերելու և իրականություն վերադարձնելու համար, անկասկած, էլի հարկ կլինի անցնել դաժան մարտերի միջով: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստվեն ոչ թե չպարտվելու, այլ պատրաստվեն հաղթանակի: Միայն հաղթանակի պատրաստվելու դեպքում մենք կարող ենք Ադրբեջանին զրկել մեր հանդեպ հաղթանակի պատրաստ լինելու կամ այդպիսի պատրաստության պատրանքից:

Այժմ, եթե խոսել, ապա միմիայն կոնկրետ ծրագրերից, կոնկրետ խնդիրներից, առանց պաթոսի, առանց ճոռոմաբանության, խոսել առարկայորեն, վեր հանել ներքին ու արտաքին, անվտանգային խնդիրները, փնտրել այլընտրանքներ, փնտրել նոր դաշնակիցներ, գործընկերներ, և այդ ամենի առանցքում դնել մեր ներքին՝ հայաստանյան և համահայկական ռեսուրսը, փնտրել այդ ռեսուրսն իր բազմազանությամբ և բազմաշերտությամբ հանդերձ հայկական պետության շատ կոնկրետ խնդիրներին ծառայեցնելու առարկայական մեխանիզմներն ու գաղափարները, որպեսզի հայկական պետականության գալիք տասնամյակների ընթացքը հիմնավորապես և որակապես փոխվի տարի առ տարի: Այդ ամենով հանդերձ, չնայած կորուստներին, չնայած այն հանգամանքին, որ Շուշին այսօր վանդալների ձեռքին է, դույզն իսկ չի նվազել հպարտությունը այն մարդկանց համար, և խորին հարգանքը այն մարդկանց կյանքի կամ զոհվածների հիշատակի առջև, որոնք երեք տասնամյակ առաջ մեզ պարգևել են հաղթանակի ցնցող բերկրանքը: Նրանք միշտ հաղթող են, ինչպես որ հաղթող են այն մեր երիտասարդները, որոնք կռվեցին և զոհվեցին այս պատերազմում, թեկուզ այն ավարտվել է ռազմական պարտությամբ: Նրանք միևնույն է հաղթող են, ու նրանց այդպիսին պահելու համար մենք՝ ապրողներս պարտավոր ենք գործով վերադարձնել պետությանը հաղթողի կարգավիճակը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում