Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:
Կառավարության ղեկավարի պաշտոնակատար ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: